Գլխավոր տեղեկություն
Номер
N 615-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2003-16.10.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.18/33(268) Հոդ.560
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.2003
Дата вступления в силу
19.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2003 թվականի N 615-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 12484 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

1.2. Սահմանել Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 11539 հազ. դրամ:

1.3. Սահմանել Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 9231 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 4616 հազ. դրամ:

1.5. Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 944,6 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր հիմնադիրներին՝ 65 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 111 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 487,5 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 281,1 հազ. դրամ:

1.6. Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 413141 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 236980 հազ. դրամ:

2.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 59245 հազ. դրամ:

2.4. «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 116916 հազ. դրամ, այդ թվում՝

ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 8 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 52876 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 14159 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին՝ 3025 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 42871 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 3977 հազ. դրամ:

2.5. «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանա-գրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 3541 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջրամբարշին» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Ջրամբարշին» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել «Ջրամբարշին» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 42 հազ. դրամ:

3.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 42 հազ. դրամ:

3.4. «Ջրամբարշին» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 3499 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 1005 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 759 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 772 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 692 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 271 հազ. դրամ:

3.5. «Ջրամբարշին» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 202372 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել «Գյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 191336 հազ. դրամ:

4.3. Սահմանել «Գյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 153069 հազ. դրամ:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 76535 հազ. դրամ:

4.5. «Գյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 11036 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 2178 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 878 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 6026 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 1954 հազ. դրամ:

4.6. «Գյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել վարձակալությամբ տրված տնակը (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, գ. Կաքավաձոր)ուղղ.՝ 117 քառ. մետր տարածքով, վագոն-տնակը (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գ. Գառնի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար՝ համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

5.2. Հաշվեկշռային մեթոդով 8101 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» փակ բաժնետիրական ընկերության:

5.3. Սահմանել «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 6146 հազ. դրամ:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 3073 հազ. դրամ:

5.5. «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1955 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 101 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 233 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 608 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 1013 հազ. դրամ:

5.6. «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված՝ վարձակալությամբ տրված տնակը (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, գ. Կաքավաձոր)ուղղ. և վագոն-տնակը (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գ. Գառնի) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց վարձակալին (քաղաքացի Ջիվան Օհանյան, անձնագիր՝ AF 0375880, տրված՝ 019-ի կողմից, այսուհետ՝ գնորդ):

6.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը՝ 752 հազ. դրամ:

6.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը՝ 376 հազ. դրամ:

6.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.5. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 172943 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

7.2. Սահմանել «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 154785 հազ. դրամ:

7.3. Սահմանել «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 123828 հազ. դրամ:

7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 30957 հազ. դրամ:

7.5. «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 17123 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 6779 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 791 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 4831 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին՝ 494 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 4228 հազ. դրամ:

7.6. «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

7.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Անի-Էլեկտրոնիկա» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 14-հարկանի բնակելի շենքի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, 16-րդ թաղամաս), օժանդակ տնտեսության անավարտ շինարարության օբյեկտը (Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, գ. Ոսկեհատ), «Գառնի» գործարանի ընդլայնում» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Ֆուչիկի 27) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ համապատասխանաբար նվազեցնելով «Անի-Էլեկտրոնիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

8.2. Հաշվեկշռային մեթոդով 172721 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անի-Էլեկտրոնիկա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Ռադիոտեխկոմպլեկտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

8.3. Սահմանել «Անի-Էլեկտրոնիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 162567 հազ. դրամ:

8.4. Սահմանել «Անի-Էլեկտրոնիկա» բաց բաժնետիրական ընկերության՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 130054 հազ. դրամ:

8.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 32513 հազ. դրամ:

8.6. «Անի-Էլեկտրոնիկա» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 10154 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 2970 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 451 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 4382 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին՝ 100 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստներ՝ 95 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 2156 հազ. դրամ:

8.7. «Անի-Էլեկտրոնիկա» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ՝

ա) գնորդը պարտավորվում է 3 տարվա ընթացքում կատարել 50,0 մլն ռուսական ռուբլուն համարժեք դրամի չափով ներդրումներ և ստեղծել նոր՝ 250 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 4758 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի թիվ 2 հացի փորձարարական գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին՝ վերակազմակերպելով «Երևանի N 2 հացի փորձարարական գործարան» փակ բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 2430 հազ. դրամ:

9.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 1215 հազ. դրամ:

9.4. «Երևանի թիվ 2 հացի փորձարարական գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 2328 հազ. դրամ, այդ թվում՝

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 2328 հազ. դրամ:

9.5. «Երևանի թիվ 2 հացի փորձարարական գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նշել, որ՝

ա) գնորդը պարտավորվում է 3 տարվա ընթացքում կատարել 1,3 մլն դրամի ներդրումներ և ստեղծել նոր՝ 7 աշխատատեղ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1924-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 5.2-րդ կետում «Գավառի ճանապարհների շահագործում և շինարարություն» բառերը փոխարինել «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» բառերով.

բ) որոշման 6.1-ին և 6.2-րդ կետերում «Կապանի ճանապարհների շահագործում և շինարարություն» բառերը փոխարինել «Կապանի ճանապարհների շահագործման և շինարարական» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1107-Ն որոշման 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.2. «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելով՝ սահմանել «Վարդենիսշին-1» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 3681 հազ. դրամ, որը համապատասխանում է 3681 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով»:

12. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1234 որոշման 2.1-ին և 3.1-3.12-րդ կետերը:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ մայիսի 23

Երևան