«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 515-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝
ա) պետական սեփականություն համարվող 674,75 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
662,4 հեկտարը, որից՝ 143 հեկտար վարելահող, 78 հեկտար արոտ, 441,4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա,
12,35 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար.
բ) քաղաքացիների սեփականություն համարվող հողերից փոխադրել`
գյուղատնտեսական նշանակության 4,6 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար,
բնակավայրերի նշանակության 4 հեկտար հողերից 2 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան ընդլայնման համար, իսկ մնացած 2 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` որպես վարելահող, որի փոխարեն, փոխհատուցման կարգով, տնամերձ հողամասեր տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 4-ի N 232 որոշմամբ բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված հողերից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 14 Երևան |
|
ՀՀ կառավարության 2003 թվականի |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները
Տարեթիվը |
Հողերի կատեգորիան |
Պայմանական նշանը |
Ընդամենը |
այդ թվում` | |||||
վարելահող |
բազմամյա տնկարկներ |
խոտհարք |
արոտ |
բնակավայրերի հողեր |
այլ հողեր | ||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության |
Գ |
|
|
|
||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման |
Բ |
16,95 |
4,6 |
|
12,35 | ||||
Հ |
16,95 |
4,6 |
12,35 | ||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման |
Ա |
|
|
||||||
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների |
Կ |
||||||||
Ջրային հողեր |
Ջ |
||||||||
Հատուկ պահպանվող տարածքներ |
Պ |
2,0 |
2,0 |
|
|||||
Ընդամենը |
18,95 |
6,6 |
|
12,35 |