Գլխավոր տեղեկություն
Номер
N 462-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.05.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.05.29/30(265) Հոդ.463
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.05.2003
Дата вступления в силу
30.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2003 թվականի N 462-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշումը 167-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 1671-1674-րդ կետերով.

 

Միջոցառման անվանումը

Նպատակը

Կատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

1

2

3

4

5

1671. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

իրավասության
վերապահում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ.
մայիսի 3-րդ
տասնօրյակ

 

1672. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ որակի տեսչությանն ստուգումներ իրականացնելու լիազորություններ վերապահելու, ստուգումների անցկացման կարգում բացառության սահմանում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

 

1673. «Համապատաս-
խանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման նոր կարգի հաստատում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

 

1674. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 247 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

իրավասության վերապահում և համապատասխանության հավաստման արդյունքների միակողմ ճանաչման կարգի սահմանում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

 

 

բ) որոշումը 219-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 2191-2195-րդ կետերով.

 

1

2

3

4

5

2191. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համապատասխանության հավաստման բնագավառում հավատարմագրման աշխատանքների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափի վերանայում և չափումների միասնականության ապահովման բնագավառում պետական տուրքի դրույքաչափի սահմանում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. հունիսի
3-րդ տասնօրյակ

 

2192. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

իրավասության վերապահում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

 

2193. «Չափման միջոցների պետական փորձարկումներ, ստուգաչափում և ստուգաճշտում կատարող լաբորատորիաների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

չափումների միասնականության ապահովման բնագավառում լաբորատորիաների հավատարմագրման նոր կարգի հաստատում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

 

2194. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1988 թվականի փետրվարի 26-ի N 116 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

իրավասության վերապահում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

 

2195. «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման բնագավառում չափագիտական աշխատանքների և ծառայությունների համար վճարման և Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգերի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

չափագիտական աշխատանքների ու ծառայությունների համար վճարման և Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման նոր կարգերի հաստատում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

 

 

գ) որոշումը 333-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 3331-3333-րդ կետերով.

 

1

2

3

4

5

3331. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ.
դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

 

3332. «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

չափումների միասնականության ապահովման բնագավառում վերահսկողությանը վերաբերող նորմերի սահմանում և լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

 

3333. «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համապատասխանության հավաստման բնագավառում վերահսկողությանը վերաբերող նորմերի սահմանում և լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 28
Երևան