Գլխավոր տեղեկություն
Номер
N 500-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.484
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2003
Дата вступления в силу
14.06.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2003 թվականի N 500-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով 2003 թվականի մայիսի 25-ին կայանալիք հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 65955400 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման՝ հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցներից կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 15-ի N 500-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ

 

Խումբը Ենթախումբը Ծրագիրը ՀՀ նախարարության, գերատեսչության անվանումները   Գումարը(դրամ)
14 Հիմնական խմբին չդասվող ծախսեր
  06 Այլ ծրագիր
    02 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ չկանխատեսված ծախսերի համար
      ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
        Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 65955400

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան