Գլխավոր տեղեկություն
Номер
N 464-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.05.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.05.29/30(265) Հոդ.465
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.05.2003
Дата вступления в силу
30.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2003 թվականի N 464-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի ապրիլի 15-ի ՆՀ-6-Ն հրամանագրի և ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

բ) ապահովել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատողների՝ օրենքով սահմանված աշխատանքային իրավունքները և երաշխիքները.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ինչպես նաև «Ընկերությունների աջակցման գործակալություն» և «Շահագործման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունների ու «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 6
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան