Գլխավոր տեղեկություն
Номер
N 406-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.05.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.05.14/27(262) Հոդ.418
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.04.2003
Дата вступления в силу
15.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2003 թվականի N 406-Ն

ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «01. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցներից՝

ա) 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կապի ծառայությունների գծով առկա աճողական պարտքերի մարման նպատակով հատկացնել 684119,3 հազ. դրամ՝ համաձայն հավելվածի*.

բ) 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա» ծրագրի գծով առկա աճողական պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 807529,7 հազ. դրամ։

2. Սահմանել, որ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր» և «Միջքաղաքային խոսակցությունների վճարի կատարման ծախսեր» հոդվածներով առկա պարտքի մարման նպատակով սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված հատկացումներից 553660,6 հազ. դրամը (սույն որոշման հիման վրա՝ առանց լրացուցիչ փաստաթղթերի) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից փոխանցվում է «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանմամբ կենտրոնական գանձապետարանում բացված հաշիվներից՝ միջոցների ելքագրման ձևով։

3. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներին՝

ա) սույն որոշմամբ կապի ծառայությունների գծով առկա աճողական պարտքերի մարմանն ուղղված միջոցներն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում.

բ) սույն որոշման հիման վրա ապահովել «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ առկա պարտքի մարմանն ուղղված հատկացումների՝ ըստ բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների բաշխման ցուցակների կազմումը և «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնելը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 29
Երևան

 


* - Ծանոթություն -

Հավելվածը չի բերվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան