Գլխավոր տեղեկություն
Номер
N 1385-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2003-11.12.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.1109
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.10.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2003
Дата вступления в силу
27.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2003 թվականի N 1385-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել արտաբյուջետային հաշիվ։

2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքերը ոռոգման համակարգի պարտապաններից հարկադիր կատարման վարույթում գանձվող գումարներից պահանջատիրոջ համաձայնությամբ տրվող 10 տոկոս մասհանումներն են, իսկ ելքերը կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով՝ գլխավոր հարկադիր կատարողի որոշմամբ՝ ոռոգման համակարգի պարտապանների նկատմամբ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում այնպիսի ծախսերի ֆինանսավորման համար, որոնք ներառված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կատարողական գործողությունների կատարման ծախսերում՝ ներառյալ հարկադիր կատարողին տրվող խրախուսման գումարները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 5
Երևան