Գլխավոր տեղեկություն
Номер
N 58-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.03.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.245
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.01.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.02.2004
Дата вступления в силу
04.03.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2004 թվականի N 58-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագրի ֆինանսավորումը:

3. Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիկինգ) հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 9
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 15-ի N 58-Ն որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները ձեռնամուխ եղան միջազգային տարբեր կառույցներում մեր պետության ներգրավմանը: Կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն ստորագրեց և վավերացրեց մի քանի տասնյակ միջազգային դաշնագրեր և պայմանագրեր, այդ թվում` նաև 2 տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը:

2003 թվականի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան և դրան կից «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» ու Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ արձանագրությունները: Կոնվենցիայի ստորագրման նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելումն ու դրա դեմ պայքարի գործում փոխհամագործակցության հաստատումն է: Այս պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորություններից և, առաջին հերթին` ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին և երեխայի իրավունքների մասին կոնվենցիաներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 4, 8, 15, 16, 18, 38, 39, 40, 41, 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթներից, ընդ որում, Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքով մարդկանց առևտուրն արդեն իսկ քրեորեն պատժելի է:

Սույն հայեցակարգում և Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ծրագրում, որպես հիմք ընդունվում է Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրության համաձայն թրաֆիկինգին տրված սահմանումը, ինչը ներառում է` անձանց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, ապաստանում կամ ընդունում սպառնալիքի կամ ուժի գործադրմամբ, և (կամ) հարկադրանքի, առևանգման, կեղծիքի և խաբեության այլ ձևերով, իշխանության չարաշահման կամ դիմացինի անպաշտպան վիճակից օգտվելու ճանապարհով կամ գումար կամ շահույթ տալով կամ վերցնելով ստանալու այլ մարդկանց վրա ազդեցություն ունեցող անձի համաձայնությունը:

Թրաֆիկինգի երևույթի արմատները Հայաստանում նույնն են, ինչ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային Միության շատ երկրներում, այն է` աղքատությունը, գործազրկության բարձր տոկոսը, կոռուպցիան: Սակայն, կան նաև Հայաստանին բնորոշ առանձնահատկություններ` ի տարբերություն նմանատիպ խնդիր ունեցող երկրների, Հայաստանի բնակչության գրագիտության աստիճանն ավելի բարձր է: Դա նշանակում է, որ երկրի տնտեսական զարգացումը կհանգեցնի միգրացիայի, այդ թվում` նաև անօրինական միգրացիայի և թրաֆիկինգի երևույթների նվազեցմանը:

Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ լուրջ քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ, մասնավորապես, մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, որը վեր է հանում բազմաթիվ խնդիրներ և դրանք հաղթահարելու լուրջ ուղեցույց է հանդիսանում:

2003 թվականին հաստատվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը: Միևնույն ժամանակ, մշակվել և բազմաթիվ բաց քննարկումներից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը, մշակման փուլում է գտնվում կանանց իրավիճակի բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի, N 591-Ա որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի հետ կապված հարցերն ուսումնասիրելը և առաջարկություններ ներկայացնելն է:

 

II. ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Միջազգային բնույթ կրող այս հանցագործության դեմ պայքարի կազմակերպման նպատակն այդ հանցագործությանը դիմակայելն է, և Հայաստանի Հանրապետության թրաֆիկինգի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարությունն ընդգրկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են մեղմելու և կանխարգելելու այս երևույթը:

Այդ նպատակն իրականացվում է հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները`

միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` մարդու իրավունքների և ազատությունների պահպանում,

Հայաստանի Հանրապետության ազգային շահերի և անվտանգության պահպանում,

հանցավորության այս տեսակի մեղավորների պատժում և թրաֆիկինգի ենթարկված անձանց աջակցության ու պաշտպանության ցուցաբերում:

Թրաֆիկինգի երևույթի վերացման միջոցառումները չպետք է որևէ կերպ խախտեն մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքները, հատկապես` միգրանտների, ներքին տեղահանված անձանց, փախստականների և ապաստան հայցողների դեպքում:

 

III. ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Թրաֆիկինգի դեմ պայքարի կազմակերպման հիմնական միջոցառումներն են`

ա) օրենսդրություն և օրենքի կիրառում` թրաֆիկինգի երևույթի հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի վերլուծություն և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, ինչպես նաև իրավակիրառելիությունը` ինչի շնորհիվ պետք է ապահովվի թրաֆիկինգի կանխարգելումը, ինչպես նաև նշված երևույթի զոհերին պաշտպանելն ու օժանդակելը,

բ) ուսումնասիրությունների կատարում` թրաֆիկինգի հարցերին նվիրված սոցիալական ուսումնասիրությունների անցկացում և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների գործառույթների հստակեցում,

գ) կանխարգելիչ ծրագրեր` տեղեկատվության տարածում թրաֆիկինգի վտանգի մասին, այդ թվում` նաև մարզերում: Նշված տեղեկատվական արշավը պետք է ներառի տեղեկագրերի պատրաստում և հրապարակում, համագործակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, ռադիոհեռուստահաղորդումների կազմակերպում, ինչպես նաև հրատարակված նյութերի տարածում: Կանխարգելման մասում ներառված են նաև օրինական միգրացիային վերաբերող ծրագրեր,

դ) պաշտպանություն և աջակցություն` զոհերին բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցության և իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև նրանց վերաինտեգրման գործընթաց,

ե) փորձի փոխանակում` սեմինարների, կլոր սեղանների և համաժողովների անցկացում, ճանաչողական այցերի կազմակերպում, միջազգային և միջգերատեսչական համագործակցություն:

Հայեցակարգի և ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՀԿ Կայունության դաշնագիրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և մարդկանց առուվաճառքի խնդիրների վերաբերյալ առաջարկվող սկզբունքներն ու ուղեցույցները, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության հակաթրաֆիկինգային գործունեության ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 15-ի N 58-Ն որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարողը

Ֆինանսավորման հնարավոր աղբյուրը

Անհրաժեշտ ֆինանսավոր-ման մոտավոր հաշվարկը(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

1

2

3

4

5

6

I.

Օրենսդրություն և օրենքի կիրառում

 

 

 

 

1.1.

Թրաֆիկինգի երևույթի հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի վերլուծություն

2004-2005 թթ.

ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

հասարակական կազմակերպություններ ԵԱՀԿ

37.000

1.2.

Թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ առանձին օրենքի նախագծի նպատակահարմարության հարցի քննարկումների անցկացում և առաջարկություններ ներկայացնելը

2004 թ. մարտ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ գլխավոր դատախազություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

15.000

1.3.

Ելնելով թրաֆիկինգի խնդիրներին վերաբերող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծությունից՝ ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ՀՀ քրեական դատավա-րության օրենսգրքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2004-2005 թթ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստական-ների վարչություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

 

1.4.

Թրաֆիկինգ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև այդ հանցագործությունների հետաքննման և բացահայտման մասին մշտական տեղեկատվության փոխանակման նպատակով Հայաստանի և օտարերկրյա իրավապահ մարմինների միջև համագործակության ապահովում

2004-2006 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
 

ֆինանսական ծախսեր չեն պահանջվում

 

II.

Ուսումնասիրությունների կատարում

 

 

 

 

1.5.

Հայաստանի Հանրապետությունում թրաֆիկինգի չափերի և բնութագրերի վերաբերյալ ընտրանքային հետազոտության անցկացում

2004-2006 թթ.

«Պետական վիճակագրության մասին»
ՀՀ օրենքի պահանջների համաձայն առաջարկել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

60.000

1.6.

Թրաֆիկինգի հարցերով զբաղվող ՀՀ պետական համակարգի կառույցների աշխատանքի վերլուծություն և ՀՀ կառավարություն դրանց գործառույթների հստակեցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2004 թ. մարտ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

ԱՄՆ-ի կառավարություն

35.000

III.

Կանխարգելում

 

 

 

 

1.7.

Հակաթրաֆիկինգային տեղեկատվական-խորհրդատվական և իրավական ծառայության կետի, այդ թվում` հեռախոսային «թեժ գծի» ստեղծում (համապատասխան տեխնիկական օժանդակության տրամադրում)

2004 թ. մայիս

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

25.000

1.8.

Հակաթրաֆիկինգային ծառայության կետ դիմած անձանց համակարգչային հաշվառման ծրագրի ներդրում, տվյալների բանկի ստեղծում, վերլուծական-տեղեկատվական բնույթի տեղեկանքների պատրաստում

2004-2006 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

միջազգային կազմակերպություններ

20.000

1.9.

Թրաֆիկինգի վտանգի վերաբերյալ քարոզարշավների կազմակերպում, հատկապես, ռիսկային խմբերի (գործազուրկներ, փախստականներ, կանայք, երիտասարդություն և այլն) համար

2004 թ. ընթացքում

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

28.000

2.

Միջազգային հանրության կողմից թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ գրքույկների, թերթոնների, տեղեկագրերի պատրաստում, հրատարակում և տարածում հանրապետությունում

2004-2006 թթ. ընթացքում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

22.000

2.1.

ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի և դրան կից 2 արձանագրության գրքույկի հայերենով հրատարակումը

2004 թ. փետրվար

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

միջազգային կազմակերպություններ

17.000

2.2.

Հակաթրաֆիկինգային բնույթի պաստառների կազմման մրցույթի կազմակերպում և անցկացում, մրցույթում հաղթող ճանաչված պաստառների հրատարակում և տարածում հանրապետությունում

2004 թ. ընթացքում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

30.000

2.3.

Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով հրատարակված նյութերի տարածում

2004 թ. ընթացքում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ֆինանսական ծախսեր չեն պահանջվում

 

2.4.

Նախատեսված միջոցառումների իրականացման, արդյունքների վերլուծման և ռազմավարության վերանայման նպատակով խորհրդակցությունների ու սեմինարների կազմակերպում

2004 թ. հոկտեմբեր, ամենամյա

միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

11.000

2.5.

Թրաֆիկինգի կանխարգելմանը, իրավախախտողներին պատասխանատվության ենթարկելու, տուժողներին և վկաներին պաշտպանելու հարցերով իրավապահ մարմինների աշխատողների վերապատրաստման ապահովում

2004-2006 թթ. ընթացքում, շարունակական

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

50 .000

2.6.

Գործազուրկներին, հատկապես երիտասարդներին և կանանց մասնագիտական կողմնորոշմանն աջակցության, նրանց` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ուսուցման կազմակերպում

2004 թ. ընթացքում, շարունակական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

70 .000

2.7.

Կանանց և երեխաների աջակցության կենտրոններում, ինչպես նաև կրթական հաստատություններում թեմատիկ դասընթացների կազմակերպում

2004 թ. ընթացքում, շարունակական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

65.000

2.8.

ՀՀ պետական սահմանի անցագրային կետերի սահմանային վերահսկողության տեղեկատվական ցանցի ստեղծում, երկրից մեկնողներին անհրաժեշտ հակաթրաֆիկինգային տեղեկատվական նյութերի տրամադրում

2004 թ. ընթացքում, շարունակական

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

միջազգային կազմակերպություններ

100.000

2.9.

Փոքր և միջին բիզնեսում ձեռներեցությամբ զբաղվող կանանց աջակցում՝ հատկապես գործազուրկ և փախստական կանանց շրջանում

2004 թ. ընթացքում, շարունակական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

միջազգային կազմակերպություններ

40.000

3.

Հեռուստա- և ռադիոհաղորդումների հատուկ հաղորդաշարերի հեռարձակում

2004 թ. ընթացքում, շարունակական

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

ԱՄՆ-ի կառավարություն

62.000

IV.

Պաշտպանություն և աջակցություն

 

 

 

 

3.1.

Թրաֆիկինգի հետևանքով տուժողների հայտնաբերման համար չափանիշների մշակում և դրանց պարտադիր կիրառում զոհերին առնչվող կազմակերպությունների կողմից

2004 թ. փետրվար

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ԱՄՆ-ի կառավարություն

40.000

3.2.

Թրաֆիկինգի հետևանքով տուժողների վերադարձի և նրանց բժշկասոցիալական օգնության կազմակերպում, հոգեբանական-իրավաբանական խորհրդատվության տրամադրում

2004 թ. ընթացքում, շարունակական

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

52.000

3.3.

Հյուպատոսական ծառայությունների աշխատողների պատրաստվածության բարձրացում

2004 թ. ընթացքում, շարունակական

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

75.000

3.4.

Թրաֆիկինգի հետևանքով տուժողների, զբաղվածության ապահովմանն աջակցելու նպատակով համապատասխան կենտրոնի ստեղծում, ուր կիրականացվեն նրանց աշխատանքային որակավորման բարձրացման, փոփոխման, համակարգչային և լեզվի ուսուցման ծրագրերը

2004 թ. մայիս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Զարգացման հայկական գործակալություն
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

միջազգային կազմակերպություններ հասարակական կազմակերպություններ

120.000

V.

 Փորձի փոխանակում

 

 

 

 

3.5.

Թրաֆիկինգի հանցագործների և զոհերի հայտնաբերման նպատակով համագործակցության նախաձեռնում Ինտերպոլի, Եվրոպոլի, Հարավեվրոպական համագործակցության նախաձեռնության տարածաշրջանային կենտրոնի (SECI) հետ համագործակցության, գործնական փորձի և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2004 թ. ապրիլ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

 

3.6.

Համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Միացյալ Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա աշխատանքային և ճանաչողական այցերի կազմակերպում

2004-2006 թթ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

միջազգային կազմակերպություններ

100.000

3.7.

Թրաֆիկինգի դեմ պայքարի կազմակերպման ու դրա կանխարգելման միջազգային փորձի ուսումնասիրում և արդյունավետ օգտագործում

2004-2006 թթ.

շահագրգիռ նախարարություններ

ֆինանսավորում չի պահանջվում

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան