«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2003 թվականի N 1358-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 882-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 84401 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արև» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
1.2. Սահմանել «Արև» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 69359 հազ. դրամ:
1.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 17340 հազ. դրամ:
1.4. «Արև» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 15042 հազ. դրամ, այդ թվում՝
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 976 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 12062 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1075 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 929 հազ. դրամ:
1.5. «Արև» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 16232 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էլբրուս» ՀԿԲ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):
2.2. Համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ սահմանել «Էլբրուս» ՀԿԲ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 1206 հազ. դրամ, որը համապատասխանում է 1206 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Սահմանել «Էլբրուս» ՀԿԲ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 1206 հազ. դրամ:
2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 603 հազ. դրամ:
2.5. «Էլբրուս» ՀԿԲ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 15026 հազ. դրամ, այդ թվում՝
ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 300 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 507 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 9457 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 2983 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ՝ 1779 հազ. դրամ:
2.6. «Էլբրուս» ՀԿԲ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ՝
ա) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) «Էլբրուս» ՀԿԲ» փակ բաժնետիրական ընկերության պետական կարևորություն ունեցող տեխնիկական և արխիվներ չհանձնված նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով փոխանցվում են նախկին լիազորված պետական կառավարման մարմնին՝ պետական կարիքների համար օգտագործելու նպատակով, և ժամանակավորապես (մեկ տարի ժամկետով) պետք է պահպանվեն ընկերության զբաղեցրած տարածքներում:
2.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. «ՆԻԻՊ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով համապատասխան չափերով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ առանձնացնել՝
ա) 325,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոճանապարհը և անհատույց օտարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին.
բ) 751,4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով արտաքին ջրամատակարարման ցանցը, 34,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով արտաքին կոյուղու ցանցը և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի տնօրինությանը.
գ) 144,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով արտաքին բարձրավոլտ էլեկտրամատակարարման գիծը և հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը.
դ) վարձակալությամբ տրված՝ հաշվեկշռային մեթոդով 114264,4 հազ. դրամ գնահատված արժեքով կոմպրեսորային կայանը (մակերեսը՝ 109,7 քառ. մետր) և արտադրական մասնաշենքը (մակերեսը՝ 6284,6 քառ. մետր) (քաղ. Երևան, Շրջանային 2/2)՝ իրենց համապատասխան կառուցող և փոխանցող հարմարանքներով (11409 հազ. դրամ գնահատված արժեքով)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 73846 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «ՆԻԻՊ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):
3.3. Սահմանել «ՆԻԻՊ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 73423 հազ. դրամ, որը համապատասխանում է 73423 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Սահմանել «ՆԻԻՊ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 73423 հազ. դրամ:
3.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 18356 հազ. դրամ:
3.6. «ՆԻԻՊ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 423 հազ. դրամ, այդ թվում՝
ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 421 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ՝ 2 հազ. դրամ:
3.7. «ՆԻԻՊ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. «ՆԻԻՊ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված՝ վարձակալությամբ տրված կոմպրեսորային կայանը (մակերեսը՝ 109,7 քառ. մետր) և արտադրական մասնաշենքը (մակերեսը՝ 6284,6 քառ. մետր) (քաղ. Երևան, Շրջանային 2/2)՝ իրենց համապատասխան կառուցող և փոխանցող հարմարանքներով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին՝ «Հերմես-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
4.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը՝ 125674 հազ. դրամ:
4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը՝ 31419 հազ. դրամ:
4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ՝
ա) գնորդը պարտավորվում է 2 տարվա ընթացքում կատարել 60,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում.
բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.5. Վճարումները կատարել մեկ տարվա ընթացքում երկու անգամից՝ հավասարաչափ գումարով, Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 426104 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպիտակի վերելակաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):
5.2. Սահմանել «Սպիտակի վերելակաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 170679 հազ. դրամ:
5.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 8534 հազ. դրամ:
5.4. «Սպիտակի վերելակաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 247979,2 հազ. դրամ, այդ թվում՝
երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 244582 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 877,6 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1726,8 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 792,8 հազ. դրամ:
5.5. «Սպիտակի վերելակաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 923.7 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում և ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 764-Ն որոշմամբ սահմանված կարգով:
5.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ՝
ա) գնորդը պարտավորվում է՝
2 տարվա ընթացքում կատարել 450.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում, այդ թվում՝
1-ին տարում՝ 200.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2-րդ տարում՝ 250.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
2 տարվա ընթացքում ապահովել 270 նոր աշխատատեղ՝ 35 հազ. դրամ միջին աշխատավարձով՝
1-ին տարում՝ 100 աշխատատեղ,
2-րդ տարում՝ 170 աշխատատեղ.
ընկերության՝ Համաշխարհային բանկին ունեցած պարտքը մարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան.
բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 86180 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևան» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Սևան» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել «Սևան» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 78090 հազ. դրամ, որը համապատասխանում է 78090 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 78090 հազ. դրամ:
6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 19523 հազ. դրամ:
6.5. «Սևան» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 8090 հազ. դրամ, այդ թվում՝
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 1312 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2516 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 1202 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ՝ 3060 հազ. դրամ:
6.6. «Սևան» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրով նախատեսել «Սևան» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին.
դ) մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
6.11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում՝ փախստականների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար ապահովել հատուկ հաշվի բացումը:
6.12. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած 4 փախստական ընտանիքից յուրաքանչյուրի հաշվով 600 հազ. դրամ՝ ընդամենը 2400 հազ. դրամ պետք է փոխանցի այդ նպատակով բացած հատուկ հաշվին:
6.13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին՝ մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարի փոխանցումից հետո 6 ամսվա ընթացքում ապահովել փախստականների ընտանիքների զբաղեցրած տարածքների ազատումը և փախստականների վերաբնակեցումը:
6.14. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 82432 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի ճանապարհների շահագործման և շինարարական» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):
7.2. Սահմանել «Գորիսի ճանապարհների շահագործման և շինարարական» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 41934 հազ. դրամ:
7.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 10484 հազ. դրամ:
7.4. «Գորիսի ճանապարհների շահագործման և շինարարական» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 40498 հազ. դրամ, այդ թվում՝
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 29538 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 65 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 3282 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 6296 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 872 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ՝ 445 հազ. դրամ:
7.5. «Գորիսի ճանապարհների շահագործման և շինարարական» բաց բաժնետիրական ընկերության 2002 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 2972,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում և ենթակա է վճարման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 764-Ն որոշմամբ սահմանված կարգով:
7.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. «Ախուրյանի ավտոտրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հաշվեկշռային մեթոդով գնահատված՝ 3078 հազ. դրամ արժեքով Թալինի տեղամասը (Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, քաղ. Թալին)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ վերակազմակերպելով «Ախուրյանի ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության:
8.2. Հաշվեկշռային մեթոդով 19272 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի ավտոտրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):
8.3. Սահմանել «Ախուրյանի ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 16219 հազ. դրամ, որը համապատասխանում է 16219 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. Սահմանել «Ախուրյանի ավտոտրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 16219 հազ. դրամ:
8.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 4055 հազ. դրամ:
8.6. «Ախուրյանի ավտոտրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3053 հազ. դրամ, այդ թվում՝
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 32 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 1372 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 904 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 745 հազ. դրամ:
8.7. «Ախուրյանի ավտոտրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
8.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. «Ախուրյանի ավտոտրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված Թալինի տեղամասը (Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, քաղ. Թալին) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Ախուրյանի ջրաշինարար» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
9.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը՝ 3078 հազ. դրամ:
9.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը՝ 770 հազ. դրամ:
9.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. 18450 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 23337 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Կապանի «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության 34 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 627 բաժնետոմսը՝ 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Արմեն Բենիկի Փարսադանյանին (անձնագիր՝ AB 0280335, տրված՝ 041-ի կողմից, 1997 թվականի փետրվարի 4-ին, այսուհետ՝ գնորդ):
10.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 793 հազ. դրամ:
10.3. «Կապանի «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 10459 հազ. դրամ, այդ թվում՝
կարճաժամկետ բանկային վարկերի գծով՝ 700 հազ. դրամ,
կրեդիտորական պարտք՝ գնումների գծով՝ 49 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 195 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 5016 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 2045 հազ. դրամ,
այլ կրեդիտորական պարտքեր՝ 2435 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ՝ 17 հազ. դրամ:
10.4. «Կապանի «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
10.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. 12510 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 8152 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
11.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 4250 հազ. դրամ է, որը համապատասխանում է 425 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
11.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը՝ 2500 դրամ:
11.4. «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 2767 հազ. դրամ, այդ թվում՝
կարճաժամկետ բանկային վարկերի գծով՝ 444 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 119 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1238 հազ. դրամ,
ընթացիկ պահուստների գծով՝ 50 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 916 հազ. դրամ:
11.5. «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
11.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրն օրենքով սահմանված կարգով ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
11.7. Աճուրդն իրականացնել «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
11.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
12.1. 17770 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 32373 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Վանաձորի բարեկարգում» բաց բաժնետիրական ընկերության 34 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 604 բաժնետոմսը՝ 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Վալերիա Աշոտի Հակոբյանին (անձնագիր՝ AE 0485256, տրված՝ 018-ի կողմից, այսուհետ՝ գնորդ):
12.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 1100 հազ. դրամ:
12.3. «Վանաձորի բարեկարգում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1099,7 հազ. դրամ, այդ թվում՝
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 116,7 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 338,5 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 474,8 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 169,7 հազ. դրամ:
12.4. «Վանաձորի բարեկարգում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
12.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
13.1. Հրազդանի «Նորոգշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հանրակացարանը (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Երևանյան 42) և, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ եռամսյա ժամկետում ապահովել նշված աշխատանքների կատարումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը:
13.2. Հաշվեկշռային մեթոդով 39127 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հրազդանի «Նորոգշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Միքայել Ռազմիկի Միքայելյանին (այսուհետ՝ գնորդ):
13.3. Սահմանել Հրազդանի «Նորոգշին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 25377 հազ. դրամ, որը համապատասխանում է 25377 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.4. Սահմանել Հրազդանի «Նորոգշին» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 25377 հազ. դրամ:
13.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 6344 հազ. դրամ:
13.6. Հրազդանի «Նորոգշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 13750 հազ. դրամ, այդ թվում՝
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 6675 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 661 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 4592 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 1822 հազ. դրամ:
13.7. Հրազդանի «Նորոգշին» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
13.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
14.1. Հաշվեկշռային մեթոդով 7229 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աշտարակի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)՝ վերակազմակերպելով «Աշտարակի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության:
14.2. Սահմանել «Աշտարակի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 4869 հազ. դրամ, որը համապատասխանում է 4869 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
14.3. Սահմանել «Աշտարակի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 4869 հազ. դրամ:
14.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 1217 հազ. դրամ:
14.5. «Աշտարակի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 2360 հազ. դրամ, այդ թվում՝
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 106 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 5 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1284 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 823 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ՝ 142 հազ. դրամ:
14.6. «Աշտարակի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
14.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
15.1. «Խառնարան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել տարածքից դուրս գտնվող երկաթգիծը՝ 22847 հազ. դրամ գնահատված արժեքով (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, Կարենիսի վարչական տարածք) և, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
15.2. Հաշվեկշռային մեթոդով 17248 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Խառնարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):
15.3. Սահմանել «Խառնարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 13371 հազ. դրամ, որը համապատասխանում է 13371 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
15.4. Սահմանել «Խառնարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 13371 հազ. դրամ:
15.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 3343 հազ. դրամ:
15.6. «Խառնարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3876 հազ. դրամ, այդ թվում՝
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 747 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 61 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 566 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 2302 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 200 հազ. դրամ:
15.7. «Խառնարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
15.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
16.1. Հաշվեկշռային մեթոդով 3951 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոտայքի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սերժիկ Կիրակոսի Ադամյանին (անձնագիր՝ AA 0539599, տրված՝ 019-ի կողմից, այսուհետ՝ գնորդ)՝ վերակազմակերպելով «Կոտայքի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության:
16.2. Սահմանել «Կոտայքի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 1180 հազ. դրամ, որը համապատասխանում է 1180 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
16.3. Սահմանել «Կոտայքի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 1180 հազ. դրամ:
16.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 295 հազ. դրամ:
16.5. «Կոտայքի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 2771 հազ. դրամ, այդ թվում՝
ոչ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 1717 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 95 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 70 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 572 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 317 հազ. դրամ:
16.6. «Կոտայքի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
16.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
17. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 882-Ն որոշման 8.1-8.8-րդ կետերը:
18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|