Գլխավոր տեղեկություն
Номер
N 198-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.272
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2003
Дата вступления в силу
27.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 մարտի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

27 փետրվարի 2003 թվականի N 198-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մարտի 4

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

փետրվարի 27-ի N 198-Ն որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչություն, Ամերիկայի վարչություն, Մերձավոր և Միջին Արևելքի վարչություն, ԱՊՀ վարչություն, Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչություն, քաղաքական ծրագրավորման վարչություն, միջազգային կազմակերպությունների վարչություն, հյուպատոսական վարչություն, սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն, միջազգային տնտեսական համագործակցության վարչություն, իրավաբանական վարչություն, հասարակայնության հետ կապերի վարչություն, կադրերի վարչություն՝

 

պետեր (կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ)

խորհրդականներ

բաժնի պետեր

առաջին քարտուղարներ

երկրորդ քարտուղարներ

երրորդ քարտուղարներ

կցորդներ

 

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարություն՝

խորհրդականներ

առաջին քարտուղարներ

երկրորդ քարտուղարներ

երրորդ քարտուղարներ

կցորդներ

 

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն՝

պետ

պետի տեղակալներ

խորհրդականներ

բաժնի պետեր

առաջին քարտուղարներ

երկրորդ քարտուղարներ

երրորդ քարտուղարներ

կցորդներ

 

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալություն՝

պետ

պետի տեղակալ

խորհրդականներ

բաժնի պետեր

առաջին քարտուղարներ

երկրորդ քարտուղարներ

երրորդ քարտուղարներ

կցորդներ

 

6. Օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ՝

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

գործերի հավատարմատար

գլխավոր հյուպատոս

խորհրդականներ

հյուպատոս

փոխհյուպատոս

հյուպատոսական գործակալության ղեկավար

առաջին քարտուղարներ

երկրորդ քարտուղարներ

երրորդ քարտուղարներ

կցորդներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան