Գլխավոր տեղեկություն
Номер
N 134-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.03.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.325
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2004
Дата вступления в силу
18.03.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2004 թվականի N 134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ցանկում «Հին անվանումը» սյունակի 63, 64, 65 և 66-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գյումրու բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Վանաձորի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Կապանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «11-ին» կետով.

«11. «Գյումրու բժշկական ուսումնարան», «Վանաձորի բժշկական ուսումնարան», «Կապանի բժշկական ուսումնարան», «Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով համապատասխանաբար առանձնացնել Գյումրի քաղաքի Գորկու N 3, Վանաձոր քաղաքի Վարդանանց N 8, Կապան քաղաքի Շահումյան N 37ա, Դիլիջան քաղաքի Ուսանողական N 74 հասցեներում գտնվող շենքերը և շինությունները` դրանց հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով նշված ընկերությունների կանոնադրական կապիտալը, և այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացնել «Գյումրու պետական բժշկական քոլեջ», «Վանաձորի պետական բժշկական քոլեջ», «Կապանի պետական բժշկական քոլեջ», «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 20
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան