Գլխավոր տեղեկություն
Номер
N 1926-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.02.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.02.18/10(676) Հոդ.193
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.01.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.01.2004
Дата вступления в силу
28.02.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2004 թ.

 

հայաստանի հանրապետության կառավարություն

 

 ո ր ո շ ու մ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1926-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների անվտանգությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունվարի 22
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 11-ի N 1926-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ավտոբուս՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց.

միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս.

ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը).

կանոնավոր փոխադրումների երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի.

միջմարզային երթուղի՝ երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում.

ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով, և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում.

ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում.

չվացուցակ՝ աղյուսակ (ժամանակացույց), որը պարունակում է ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի և երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.

հավաքակայան` շարժական կազմի միջհերթափոխային պահպանման կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման ու գիծ դուրս գալուց առաջ ավտոբուսների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր և իրականացվում է ամենօրյա վազքի, տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառում:

3. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են միայն մրցութային կարգով ընտրված կազմակերպություններին կանոնավոր փոխադրումների երթուղիների (այսուհետ՝ երթուղի) սպասարկման իրավունքը հատկացնելու միջոցով:

4. Կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման մրցույթները կազմակերպվում և անցկացվում են սույն կարգի պահանջներով նախատեսված` կառավարման մարմինների կազմած մրցութային հանձնաժողովների կողմից:

5. Միջմարզային երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` Երևան քաղաքի վարչական տարածքում երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի հետ։

6. Երևանի ներքաղաքային երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է Երևանի քաղաքապետը՝ քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով նախարարության հետ:

Քաղաքային համայնքների երթուղային ցանցը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը՝ քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ:

7. Ներմարզային երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է համապատասխան տարածքային կառավարման մարմինը՝ նախապես համաձայնեցնելով նախարարության հետ:

8. Ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են միայն ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից:

10. Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է՝

ա) միջմարզային երթուղիների հատկացման համար՝ նախարարությունը.

բ) Երևան քաղաքի և քաղաքային համայնքների ներքաղաքային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար՝ Երևանի քաղաքապետը և համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը.

գ) ներմարզային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար՝ համապատասխան տարածքային կառավարման մարմինը:

11. Մրցութային հանձնաժողովների կազմերում պետք է ընդգրկվեն լիազորված մարմնի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության, իսկ նախարարության հանձնաժողովում` նաև Երևանի քաղաքապետարանի և (կամ) համապատասխան տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչները:

12. Մրցութային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգի պահանջներով:

13. Մրցութային հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ տեղակալը: Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են մրցութային հանձնաժողովի կազմը հաստատող մարմնի ղեկավարի կողմից:

14. Մրցութային հանձնաժողովի նախագահը նշանակում է քարտուղար՝ հանձնաժողովի կազմից, որը հանձնաժողովի անդամի պարտականություններից բացի իրականացնում է մրցույթների անցկացման նախապատրաստական, ինչպես նաև հանձնաժողովի անդամների տեղեկացման, նիստերի արձանագրման և մրցույթին վերաբերող նյութերի պահպանման աշխատանքները:

15. Մրցութային հանձնաժողովը՝

ա) նախապատրաստում և հաստատման է ներկայացնում մրցույթների անցկացման ժամանակացույցը.

բ) համաձայն հաստատված ժամանակացույցի՝ հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին՝ ներկայացնելով մրցույթին մասնակցելու վերաբերյալ սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը.

գ) նախապատրաստում է մրցութային փաթեթը և սույն կարգին համապատասխան տրամադրում մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպություններին։

Մրցութային փաթեթն ընդգրկում է հետևյալ փաստաթղթերը՝

մրցույթին ներկայացված երթուղիների չվացուցակները,

մրցույթի մասնակցության հայտը,

սույն կարգը.

դ) կազմակերպում է մրցույթի մասնակցության հայտերի (ձև N 1) ընդունումը, ուսումնասիրում ներկայացված փաստաթղթերի փաթեթը (ըստ կից ցանկի), որոշում դրա համապատասխանությունը սույն կարգի պահանջներին.

ե) մրցույթի անցկացման համար ապահովում է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համար անհրաժեշտ հետևյալ պայմանները՝

տրանսպորտային միջոցների հավաքատեղի (հրապարակ),

էստակադ կամ զննման փոս,

հրապարակ՝ արգելակների արդյունավետությունը որոշելու համար,

էկրան կամ սարքեր՝ լուսարձակների կարգավորումն ստուգելու համար,

արտանետվող գազերի թունայնության և ծխայնության ստուգման սարքեր.

զ) իրականացնում է մրցույթին մասնակցող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների և արտադրական բազայի գնահատումը.

է) ամփոփում է մրցույթի արդյունքները և դրանց հիման վրա որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին):

16. Մրցութային հանձնաժողովների նախագահները մրցույթների անցկացման ժամանակացույցերին համապատասխան միմյանց և նախարարություն պարբերաբար ներկայացնում են գրավոր ամփոփ տեղեկատվություն՝ անցկացված մրցույթների արդյունքների մասին:

Նախարարությունը մրցույթի արդյունքներն ստանալուց հետո երկօրյա ժամկետում ապահովում է մրցույթների արդյունքների հրապարակումը սեփական ինտերնետային էջում։

17. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն 5 անդամ:

 

III. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

18. Մրցութային հանձնաժողովը հաստատված ժամանակացույցով մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով՝ մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս, իսկ արտահերթ (լրացուցիչ) մրցույթների դեպքում՝ 10 օր առաջ, նշելով՝

մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը,

մրցույթին ներկայացված երթուղիների ցանկը, սպասարկման համար պահանջվող տրանսպորտային միջոցների թիվը և մակնիշները,

հայտը ներկայացնելու վերջին ժամկետը,

հեռախոսահամարը՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում հայտը և պահանջվող փաստաթղթերը (ցանկը կցվում է) ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն՝

ա) սեփականության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ուղևորատար տրանսպորտային միջոցներ,

բ) մրցույթին ներկայացված տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ թվով տրանսպորտային միջոցներ (սահմանվում է երթուղու սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր 1-5 տրանսպորտային միջոցի դեպքում` մեկ պահուստային տրանսպորտային միջոցի հաշվարկով).

գ) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների, ընթացիկ նորոգումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ արտադրական բազա կամ նման արտադրական բազա ունեցող մասնագիտացված կազմակերպության հետ (որտեղ կազմակերպվում և հաշվառվում են նշված աշխատանքները) կնքված պայմանագիր.

դ) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող հավաքակայան, որտեղ կազմակերպվում են ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը:

20. Մրցույթի անցկացման օրը կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցները չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պահպանում է մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե՝

ա) տրանսպորտային միջոցները չեն ներկայացվել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) պատճառով.

բ) ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մրցույթի վայր ժամանման հնարավոր ընթացուղով:

21. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները՝

ա) տրանսպորտային միջոց վարողները պետք է ունենան տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ որակավորում (D կարգ) և սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ.

բ) տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

22. Կազմակերպությունը մրցույթին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովից ստանում է մրցութային փաթեթ:

23. Կազմակերպությունների կողմից մրցույթին ներկայացված և երթուղու սպասարկման իրավունք շահած տրանսպորտային միջոցներն այլ երթուղիների հատկացման մրցույթին կարող են մասնակցել պայմանով, որ կազմակերպությունը հրաժարվի նախկին երթուղու սպասարկման իրավունքից:

24. Թույլատրվում է երթուղին սպասարկող կազմակերպությանը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկման համար համալրման կամ փոխարինման կարգով ներգրավել տրանսպորտային միջոցներ, որոնց համարժեքությունը որոշում է մրցութային հանձնաժողովը՝ կարգի պահանջներին համապատասխան:

25. Երթուղու սպասարկմանը ներգրավվող (համալրող, փոխարինող) յուրաքանչյուր տրանսպորտային միջոց հավաքած փաստացի գումարային միավորներով (առանց լրացուցիչ միավորների) պետք է համապատասխանի տվյալ երթուղու մրցույթի արդյունքներով արձանագրված տրանսպորտային միջոցների միջին գնահատականին կամ գերազանցի այն:

26. Մրցույթի մասնակցության հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 օր առաջ:

Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն։

27. Մրցույթի մասնակիցը հայտի հետ միասին փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը: Ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսներին (միկրոավտոբուսներին) տված իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (ձև N 2)։

29. Տրանսպորտային միջոցների գնահատումը կատարվում է 5 բալանոց թվային համակարգով:

30. Մրցութային թերթիկում գրանցվում են՝

ա) 3-5-րդ սյունակներում՝ տրանսպորտային միջոցը բնութագրող ընդհանուր տվյալները (մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը).

բ) 6-10-րդ սյունակներում՝ տեխնիկական վիճակի (արգելակային և ղեկային կառավարման համակարգերի, լուսաազդանշանային միջոցների, դռների փականքների հուսալիություն և ամրություն) գնահատականը, ընդ որում, անվտանգության, արտաքին տեսքի, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության պահանջները չբավարարելու դեպքում տրանսպորտային միջոցն ստանում է 0 գնահատական և հանվում մրցույթից.

գ) 11-15-րդ սյունակներում՝ տրանսպորտային միջոցների գնահատականներն ըստ՝

արտաքին տեսքի,

ապակիների վիճակի,

ուղևորասրահի կահավորման և հարմարադասման,

անվադողերի մաշվածության աստիճանի,

կառուցվածքային փոփոխությունների։

Մրցույթին երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թվից ավելի շարժակազմ ներկայացվելու դեպքում ընտրությունը կատարվում է պահանջվող թվին համապատասխան՝ առավելագույն բարձր գնահատականներ ստացած տրանսպորտային միջոցներից.

դ) 16-րդ սյունակում՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր գնահատականը։

Մրցութային հանձնաժողովի բոլոր (մասնակից) անդամների կողմից գնահատման ընդհանուր արդյունքների միջինով 30 միավորից ցածր գնահատական ստացած տրանսպորտային միջոցները հանվում են մրցույթից և սույն կարգի պահանջների համաձայն թույլատրելի գումարային միավորի (գնահատականի) ձևավորմանը չեն կարող մասնակցել:

Գնահատման արդյունքներով (ըստ մրցութային թերթիկի) 30 միավորից ցածր միջին գնահատական ստանալու հետևանքով՝ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թիվը մնացած մասով չապահովելու դեպքում՝ կազմակերպությունը, անկախ տվյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական ցուցանիշներից, զրկում է երթուղու սպասարկման իրավունքի մրցակցությունից:

31. Մրցույթին մասնակցող կազմակերպության տրանսպորտային միջոցները գնահատման ընդհանուր հաշվարկով լրացուցիչ ստանում են՝

ա) սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր մեկ տոկոսի համար՝ 0,2 միավոր: Կազմակերպության տրանսպորտային միջոցների 50 տոկոսից ավելի սեփականության ցուցանիշի դեպքում՝ լրացուցիչ 10 միավոր.

բ) արտադրական բազայի համար՝ N 3 ձևով որոշվող կարգով:

Արտադրական բազան կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանելու դեպքում տրվում է բազայի համար հաշվարկած լրիվ միավորները, այլ դեպքերում՝ միավորների 50 տոկոսը։

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

32. Կազմակերպությունների արտադրական բազան գնահատվում է տրանսպորտային միջոցների տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար տեխնոլոգիական նախագծման նորմատիվներին համապատասխան սպասարկման ու նորոգման կետերի (պոստեր) և արտադրական տարածքների մակերեսների, ինչպես նաև բնապահպանական նորմերի պահանջների բավարարման համար անհրաժեշտ կառույցների առկայությունը ճշտելու և գնահատելու նպատակով:

33. Կազմակերպության արտադրական բազան բնութագրող հիմնական ցուցանիշներն են՝

ա) տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) կետերի թիվը.

բ) ՏՍ և ԸՆ գոտու (զոնա) մակերեսը.

գ) արտադրամասերի մակերեսները.

դ) տրանսպորտային միջոցների կայանատեղերի ընդհանուր մակերեսը.

ե) բնապահպանական նորմերի պահանջների կատարման համար անհրաժեշտ կառույցների ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը։

34. Ուղևորների կանոնավոր փոխադրումների մրցույթին մասնակցող կազմակերպությունները ներկայացնում են կազմակերպության արտադրական բազայի գնահատման համար անհրաժեշտ տվյալները (կցվում է)։

35. Կազմակերպությունների արտադրական բազայի համապատասխանությունն առկա շարժակազմի տեսակին և թվին գնահատվում է ելնելով տվյալ կազմակերպության համար որպես բազային ընտրված ավտոբուսների վերածված թվից:

Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը որոշելու համար նախ որոշվում է տվյալ դասի ավտոբուսները մինչև 2 տարի ծառայության ժամկետ ունեցող ավտոբուսների վերածված թիվը (աղյուսակ N 1):

 

Աղյուսակ N 1

 

NN
ը/կ
Ավտոբուսների տարիքային խմբերը Ավտոբուսի տարիքը հաշվի առնող ուղղիչ գործակիցը Տվյալ տարիքային խմբի ավտոբուսների թիվը Ավտոբուսների վերածված թիվը
1. Մինչև 2 տարի 1,0    
2. 2-4 տարի 1,6    
3. 4-6 տարի 2,0    
4. 6-8 տարի 2,6    
5. 8-10 տարի 2,8    
6. 10-12 տարի 3,0    
7. 12 և ավելի տարի 3,6    
   Ընդամենը      

 

Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը որոշվում է հաշվի առնելով տվյալ դասի ավտոբուսների տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) աշխատատարության գործակիցը (աղյուսակ N 2):

 

Աղյուսակ N 2

 

Ավտոբուսի դասը ՏՍ և ԸՆ աշխատա-
տարության գործակիցը
Վերածված ավտոբուսների թիվը
(աղյուսակ N 1)
ՏՍ և ԸՆ աշխատա-
տարության գործակցի հարաբերությունը բազային մակնիշի գործակցին
Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը
Հատուկ փոքր դասի
(մինչև 17 նստատեղ)
1,0      
Փոքր դասի
(18-30 նստատեղ)
1,3      
Միջին դասի
(31-40 նստատեղ)
1,6      
Բարձր դասի
(40-ից բարձր նստատեղ)
1,8      
Ընդամենը x      

 

Արտադրական գոտիների և կայանատեղերի մակերեսների մեծությունների գնահատման համար հաշվի են առնվում նաև տվյալ դասի ավտոբուսների եզրաչափքերը և շրջադարձի արտաքին շառավիղների միջին արժեքները հաշվի առնող գործակիցը (աղյուսակ N 3):

 

Աղյուսակ N 3

  

Ավտոբուսի դասը Ավտոբուսի եզրաչափքերը և շրջադարձի
շառավիղը հաշվի առնող գործակիցը
Հատուկ փոքր դասի
(մինչև 17 նստատեղ)
1,0
Փոքր դասի
(18-30 նստատեղ)
1,56
Միջին դասի
(31-40 նստատեղ)
1,82
Բարձր դասի
(40-ից բարձր նստատեղ)
2,18

 

36. Կազմակերպության արտադրական բազայի գնահատումը կատարվում է գնահատման համար սահմանված ցուցանիշներն ավտոտրանսպորտային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմատիվային ցուցանիշների հիման վրա սահմանված նորմատիվներով (աղյուսակ N 4) հաշվարկվող ցուցանիշների հետ համեմատելու (հարաբերելու) միջոցով (N 2 ձև):

 

Աղյուսակ N 4

 

Տրանսպորտային միջոցների համալիր սպասարկող ԵՎ պահպանող կազմակերպության արտադրական բազայի նորմատիվային ցուցանիշները 100 միավոր հատուկ փոքր դասի (մինչԵՎ 17 նստատեղ) ավտոբուսի համար (տարեկան 45,0 հազ. կմ միջին վազքի դեպքում)

 

NN
ը/կ
Ցուցանիշները Մեծությունը
1. Արտադրության մեջ աշխատող բանվորների թիվը 37
2. Բանվորական կետերի թիվը 7
3. ՏՍ և ԸՆ գոտիների ընդհանուր մակերեսը (քառ. մ) 210
4. Արտադրամասերի ընդհանուր մակերեսը (քառ. մ) 104
5. Ավտոբուսների կայանատեղի մակերեսը (քառ. մ) 2530
6. Հողատարածքի մակերեսը (քառ. մ) 7000

 

37. Եթե կազմակերպության համապատասխան ցուցանիշի փաստացի արժեքի հարաբերությունը նորմատիվայինին ստացվում է մեկից ավելի, ապա ընդունվում է 1.0 գործակիցը, մեկից փոքր ստացվելու դեպքում գործակիցն ընդունվում է նշված հարաբերության մեծությամբ:

38. Արտադրական բազայի գնահատման նպատակով ընդունված յուրաքանչյուր ցուցանիշի համար սահմանվում է առավելագույնը 5 միավոր: Գնահատման միավորը որոշվում է տվյալ ցուցանիշի համապատասխանության գործակցի և 5 առավելագույն միավորի արտադրյալով:

39. Կեղտաջրերի մաքրման կայանի, էկոլոգիական անձնագրի, արտանետվող գազերի վերահսկման-կարգավորման կետի (ՎԿԿ) և ջրօգտագործման-ջրահեռացման փաստաթղթերի առկայության դեպքում դրանց համապատասխան միավորներն ընդունվում են 1.0, իսկ բացակայության դեպքում՝ 0, կեղտաջրերի մաքրման կայանը չգործելու դեպքում միավոր չի տրվում:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

40. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են մրցութային ամփոփիչ թերթիկում (ձև N 4):

41. Ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը (մասնակիցները) ճանաչվում է (են) մրցույթի հաղթող (հաղթողներ):

42. Մրցույթի արդյունքներով հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է ստորև նշված գործոնների առաջնահերթությամբ՝

ա) բարձր է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին տրված գնահատականը.

բ) բարձր է կազմակերպության արտադրական բազայի ցուցանիշը.

գ) բարձր է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների տոկոսային տեսակարար կշիռը.

դ) մասնակցի կողմից առաջարկվել է նվազագույն փոխադրավարձ:

43. Մրցույթի արդյունքներով սույն կարգի 42-րդ կետում նշված բոլոր գործոնների հաշվառմամբ հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հանձնաժողովի ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է։

44. Երթուղիներում միկրոավտոբուսների շահագործման ժամկետները սահմանվում են համապատասխան կառավարման մարմնի կողմից՝ հիմք ընդունելով մրցույթի ներկայացված տրանսպորտային միջոցների թողարկման տարեթիվը:

45. 2004 և 2005 թվականներին նոր անցկացվող մրցույթներին, ինչպես նաև համալրման (փոխարինման) համար թույլատրվում է ներկայացնել 1988 թվականին և դրանից հետո թողարկված միկրոավտոբուսներ, իսկ 2006 թվականին և դրանից հետո՝ 15 և ավելի փոքր տարիք ունեցող միկրոավտոբուսներ:

Եթե ավելի մեծ տարիք ունեցող միկրոավտոբուսների տեխնիկական վիճակը զգալիորեն բարելավվել է (թափքը փոխարինվել է նորով), մրցութային հանձնաժողովը կարող է ընդունել համապատասխան որոշում՝ որոշակի ժամանակահատվածում (բայց 10 տարվանից ոչ ավելի) դրանց շահագործումը թույլատրելու մասին:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

46. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է մրցույթի կայացումից երկշաբաթյա ժամկետում և ամփոփիչ նիստում որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին) կամ սույն կարգին համապատասխան` մրցույթը համարում է չկայացած։

47. Մրցութային հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

ա) սահմանված ժամկետներում ներկայացված պայմանները բավարարող ոչ մի հայտ չի ստացել.

բ) մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգով սահմանված պահանջները.

գ) մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցները գնահատման արդյունքներով (առանց լրացուցիչ միավորների) ստացել են հնարավորի 70 տոկոսից ցածր գումարային միավոր.

դ) դրական գնահատական ստացած տրանսպորտային միջոցների թիվը պակաս է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թվից:

48. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է նիստի արձանագրությամբ: Այն կազմվում է 2 օրինակից՝ ստորագրված մրցութային հանձնաժողովի անդամների կողմից: Մրցութային հանձնաժողովի արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հաստատվելուց հետո:

Արձանագրության մեկ օրինակը մնում է մրցութային հանձնաժողովի մոտ, մյուսը՝ համապատասխան կառավարման մարմնի որոշման հետ ուղարկվում է ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկում իրականացնող կազմակերպություն:

49. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին տեղեկացնում է մրցույթի մասնակիցներին և մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը տալիս տեղեկանք (ձև N 5) մրցույթով անցած (համալրված) տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ դեղին հիմնագույնով համարանիշեր ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության (այսուհետ` պետավտոտեսչության վարչություն) համապատասխան ստորաբաժանումներին ներկայացնելու համար։

50. Պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանումը մրցույթի հաղթող կազմակերպության դիմումի համաձայն` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի (ձև N 5) հիման վրա, մրցույթի արդյունքով երթուղու սպասարկմանը ներգրավվող տրանսպորտային միջոցներին դրանց համարանիշերի և գրանցման վկայագրի (տեխնիկական անձնագրի) փոխարեն տալիս է ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշեր և գրանցման կտրոն:

Կազմակերպությունները ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշեր և գրանցման կտրոն ստանալու համար դիմումի հետ պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանում են հանձնում ավտոբուսի գրանցման վկայագիրը և համարանիշերը:

Երթուղին սպասարկելու ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու, ինչպես նաև առանձին տրանսպորտային միջոցները երթուղու սպասարկումից հանելու դեպքում կազմակերպությունը դիմումի և համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի հետ պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանում է հանձնում ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշերն ու գրանցման կտրոնները և ստանում ավտոմոբիլի համարանիշերն ու գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը):

51. Կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ուղևորասրահում ուղևորների համար տեսանելի տեղում փակցվում են սպասարկող կազմակերպության անվանումը, հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև համապատասխան կառավարման մարմնի լիազորված ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը պարունակող ցուցատախտակ: Ուղեսրահում փակցվում է նաև վարորդի լուսանկարով, հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված, կնքված և լամինացված հատուկ 74X105 մմ չափսի ձևաթուղթ, որի վրա նշվում են նաև վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան ու համարը և ձևաթուղթը տալու ժամկետը:

Տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում` կանգառներում գտնվող ուղևորների համար տեսանելի տեղերում տեղադրվում է երթուղու համարը և առաջին ու վերջին կանգառների կամ թաղամասերի անվանումները պարունակող ցուցատախտակ, իսկ կողային մասում՝ երթուղու համարը, երթուղու սկզբնակետը, վերջնակետը և միջանկյալ հիմնական կանգառները կամ ընթացուղին պարունակող ցուցատախտակ:

Սույն կետում նշված ցուցատախտակները չպետք է սահմանափակեն վարորդի տեսադաշտը:

52. Մրցույթի մասին համապատասխան կառավարման մարմնի որոշման հիման վրա մրցույթի հաղթող կազմակերպության և տվյալ կառավարման մարմնի կամ նրա կողմից լիազորված կազմակերպության միջև, որոշումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր: Նշված ժամկետում դեղին հիմնագույնով համարանիշեր չստանալու և պայմանագիր չկնքելու դեպքում մրցույթի արդյունքները տվյալ կազմակերպության մասով համարվում են անվավեր, և երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղը զբաղեցրած կազմակերպությանը, իսկ մրցակցության բացակայության դեպքում կազմակերպվում է արտահերթ (լրացուցիչ) մրցույթ:

53. Մրցույթին վերաբերող բոլոր նյութերն ամրակարվում և ստորագրվում մրցութային են հանձնաժողովի անդամների կողմից, կնքվում ու պահպանվում են երթուղու սպասարկման ամբողջ ընթացքում:

54. Երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են համապատասխան կառավարման մարմնի կողմից՝ 3 տարի ժամկետով, իսկ կազմակերպության տրանսպորտային միջոցների 70 և ավելի տոկոս սեփականության ցուցանիշի դեպքում՝ 4 տարի ժամկետով:

Ավտոբուսային երթուղիներում հնարավոր առավելագույն միավորների 90 և ավելի տոկոս միավոր հավաքած կազմակերպությունների համար կարող է սահմանվել մինչև 6 տարի:

55. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից առաջարկված փոխադրավարձով:

Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ և այլն) կազմակերպության կողմից ներկայացված հիմնավոր հաշվարկների հիման վրա` մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ։

Այն դեպքերում, երբ կազմակերպությունը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել մյուս կազմակերպություններից ավելի ցածր փոխադրավարձ առաջարկելու շնորհիվ, երթուղու փոխադրավարձը չի վերանայվում, դադարեցվում է նրա հետ կնքված պայմանագիրը և համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հայտարարվում է նոր` արտահերթ մրցույթ։

Հաղթող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված պայմանագիրը և համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հայտարարվում արտահերթ (լրացուցիչ) մրցույթ: Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը ժամանակավորապես կարող է իրականացնել համապատասխան կառավարման մարմնի կողմից լիազորված կազմակերպությունը: Երթուղու սպասարկումից հրաժարված կազմակերպությունն այդ երթուղու արտահերթ (լրացուցիչ) մրցույթին մասնակցել չի կարող:

56. Կազմակերպությունները երթուղիների սպասարկման ամբողջ ժամանակահատվածում ղեկավարվում են սույն կարգով և այլ իրավական ակտերով:

 

IX. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ

 

57. Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից փոխադրումներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացմամբ` մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

58. Երթուղու սպասարկման իրավունքից զրկելու հիմք կարող են հանդիսանալ, եթե`

ա) մրցութային կարգով սահմանված երթուղու սպասարկման համար կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոբուսների թիվը նվազել է այն չափով, ինչ չափով դրա հաշվին կազմակերպությունն առավելություն է ստացել մրցույթի արդյունքում իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ.

բ) եռամսյակի ընթացքում կազմակերպության ավտոբուսները պայմանագրով նախատեսված արտադրական բազայում տեխնիկական սպասարկումների և նորոգումների չեն ներկայանում.

գ) կազմակերպությունը լուծարվել կամ վերակազմակերպվել է (վերակազմավորում, միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում), բացի օրենքով նախատեսված դեպքերից.

դ) օտարվել են երթուղին սպասարկող կազմակերպության ավտոբուսները (կամ դրանց մի մասը) կամ ավտոբուսների վարձակալության պայմանագրերի գործողությունը դադարել է, համալրման համար համարժեք ավտոբուսներ չեն ներկայացվել կամ ներկայացվել են, բայց չեն բավարարում մրցութային կարգի պահանջները, որոնց շնորհիվ կազմակերպությունը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել.

ե) երթուղիները չեն սպասարկվում մրցույթի արդյունքներով (կամ համապատասխան կառավարման մարմնի կողմից համալրման, փոխարինման) թույլատրված ավտոբուսներով.

զ) երթուղու սպասարկումն իրականացվում է առանց երթուղու սպասարկման իրավունք հատկացնող կառավարման մարմնի (լիազորած ստորաբաժանման) կողմից հատկացված երթուղային թերթիկի կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով կահավորման.

է) երթուղու սպասարկման ընթացքում թույլ է տրվել ուղևորների և ուղեբեռի փոխադրավարձի սահմանված չափի ինքնակամ բարձրացում.

ը) երթուղում ընդգրկված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հաճախակի խախտվել են երթևեկության կանոնները, ինչպես նաև վարորդների մեղքով առաջացել են ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայացվել են համապատասխան միջնորդագրեր։

Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված մարմինների կողմից սույն կետի «ա», «բ», «դ», «ե», «զ» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում նախազգուշացվում են խախտումը հայտնաբերվելու օրվանից 5-օրյա ժամկետում: Կազմակերպությունը նախազգուշացումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքերում զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:

Սույն կետի «գ» և «է» ենթակետերով նշված դեպքերում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից` խախտումը հայտնաբերվելու օրվանից 10-օրյա ժամկետում։

Սույն կետի «ե» ենթակետով նշված դեպքում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից` խախտումը հայտնաբերվելու օրվանից 10-օրյա ժամկետում, եթե խախտման մասին կազմակերպությունը տեղեկատվություն է ունեցել։

 

X. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

59. Երթուղու հատկացման մասին մրցութային հանձնաժողովի որոշումը մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

XI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

60. Սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2 ամիս հետո:

61. 19-րդ կետի «դ» ենթակետի, 31-րդ կետի «ա» ենթակետի, 42-րդ կետի «դ» ենթակետի և 54-րդ կետի դրույթները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպվող` Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթներին մասնակցող կազմակերպությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ  N _____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Հայտատու__________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

___________________________________________________________

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու _____ _______________ 200 թ. կայանալիք

ավտոբուսային (միկրոավտոբուսային) ___________________________ մրցույթին։

              (երթուղու անվանումը, համարը)

 

Կից ներկայացնում եմ՝

1. Տրանսպորտային միջոցների մասին տվյալները

 

NN
ը/կ

Վարորդի անունը, ազգանունը, հայրանունը

Տրանսպորտային միջոցի`

Ինչ իրավունքով է պատկանում

մակնիշը

պետհամա-
րանիշը

թողարկման տարեթիվը

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

6.

 

 

 

 

 

7.

 

 

 

 

 

8.

 

 

 

 

 

9.

 

 

 

 

 

10.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Պահանջվող փաստաթղթերը՝

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ_______________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ մրցութային կարգի պայմաններին և ուղևորափոխադրումների գործընթացին ներկայացվող պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ՝

 

Հայտատու

_________________
(ստորագրությունը)

_______________________________
(կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը)

 

____ ______________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Գործերն ընդունեց

______________
(ստորագրությունը)

__________________________
(կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը)

  

____ ______________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ

2. Պետական գրանցման վկայականը

3. Կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների ցանկը՝ հայտում ներկայացված ձևով

4. Օգտագործման իրավունքով ձեռք բերված տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրերը

5. Ուղևորների ապահովագրության պայմանագիրը

6. Տրանսպորտային միջոցներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականները, սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված՝ առողջական վիճակի մասին տեղեկանքները և տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը

7. Կարգի հավելվածում նշված՝ կազմակերպության արտադրական բազայի մասին տվյալները: Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումն այլ կազմակերպության արտադրական բազայում կատարելու դեպքում` նաև տվյալ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը և տեղեկանք այդ կազմակերպության կողմից կնքված այլ պայմանագրերի մասին

8. Տրանսպորտային միջոցն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) օրինականությունը հաստատող փաստաթուղթը

9. Սեղմված բնական գազով աշխատելու թույլտվությունը

10. Վարորդի լուսանկարը` 30 x 40 մմ չափսի

11. Կազմակերպության արտադրական բազայի (շարժական կազմի հավաքակայանի) սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

Ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները և պատճենները: Փաստաթղթերի բնօրինակները մրցութային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելուց հետո վերադարձվում են։

 

Ձև 2

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Մրցութային հանձնաժողովի անդամ_________________

____ ____________ 200 թ.

 

NN
ը/կ
Երթուղին Ավտոբուսի (միկրոավտոբուսի) Գնահատականը
մակ-
նիշը
պետ-
համա-
րա-
նիշը
թո-
ղարկ-
ման տարե-
թիվը
տեխնիկական վիճակի   ապա-
կիների վիճակի
ուղևո-
րասրահի կահա-
վորման և հարմա-
րադաս-
ման
անվա-
դողերի մաշվա-
ծության աստի-
ճանի
կառուց-
ված-
քային փոփո-
խություն-
ների
ընդհա-
նուր
բան-
վորա-
կան արգե-
լակի
կայան-
ման (ձեռքի) արգե-
լակի
ղե-
կային համա-
կարգի
լուսա-
ազ-դա-
նշա-
նային
դռների փականք-
ների հուսա-
լիու-
թյան և ամրու-
թյան
արտա-
քին տես-
քի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Կազմակերպության անվանումը
1.                              
2.                              
3.                              
4.                              
  Ընդամենը (լրացվում են միայն  6-10-րդ և 16-րդ սյունակները)                            

 

_______________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը)

 

Ձև 3


Թ Ե Ր Թ Ի Կ

 

__________________________________ արտադրական բազայի գնահատման

(կազմակերպության անվանումը)                     

 

NN
ը/կ
Ցուցանիշների անվանումները Գնահատման հաշվարկը
նորմա-
տիվային
փաս-
տացի
համապա-
տասխա-
նության
գործակիցը
գնահատման միավորը
1. Տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) կետերի թիվը        
2. ՏՍ և ԸՆ գոտու մակերեսը (քառ. մ)        
3. Արտադրամասերի ընդհանուր մակերեսը (քառ. մ)        
4. Ավտոմեքենաների կայանատեղի մակերեսը (քառ. մ)        
5. Բնապահպանական կառույցների և փաստաթղթերի առկայությունը`        
ա) կեղտաջրերի մաքրիչ կայանի առկայությունը և տեխնիկական վիճակը X   X  
բ) էկոլոգիական անձնագրի առկայությունը X   X  
գ) արտանետվող գազերի ՎԿԿ առկայությունը X   X  
դ) ջրօգտագործման-ջրահեռացման վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը X   X  
   Ընդհանուր միավորը        

 

_______________________
 

_________________________
 

_______________________
 

_________________________
 

_______________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը)

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Արտադրական բազայում սպասարկվող շարժակազմը

 

Մակնիշը (դասը)

Տարիքը

Թիվը

Նախատեսված են բնական գազով աշխատելու համար

Ծանոթա-
գրություն

 

Մինչև 2 տարի

 

 

 

 

2-4 տարի

 

 

 

 

4-6 տարի

 

 

 

 

6-8 տարի

 

 

 

 

8-10 տարի

 

 

 

 

10-12 տարի

 

 

 

 

12 և ավելի տարի

 

 

 

 

2. Արտադրական բազայի (հավաքակայանի) հողատարածքը _______ հա

3. Արտադրական բազայում կատարվող հիմնական աշխատանքները՝

ա) մաքրման-լվացման,

բ) N N 1, 2 և սեզոնային տեխնիկական սպասարկում,

գ) ավտոբուսների ընթացիկ նորոգում,

դ) այլ աշխատանքներ (նշել)

4. Սպասարկման և նորոգման կետերի (ամբարձիչներ, զննման առուներ, էստակադներ) թիվը, այդ թվում` ամբարձիչ` ______ տ, ամբարձունակություն` _______ հատ, զննման առու՝ լայնությունը` _______ մ, երկարությունը` ______ մ, ___________ հատ, էստակադ՝ լայնությունը` __________ մ, երկարությունը` __________ մ, ______ հատ

5. Սպասարկման և նորոգման գոտիների ընդհանուր մակերեսը՝ _______ քառ. մ

6. Արտադրամասերը (տեղամասերը)

 

Անվանումը

Մակերեսը
(քառ. մ)

Հիմնական
սարքավորումները
և թիվը

Ինչպես է իրականացվում`

Աշխատողների
թիվը

 

Ծանոթա-
գրություն

 

օդափո-
խությունը

լուսավո-
րությունը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

7. Մաքրման-լվացման աշխատանքների գոտին՝

ա) արտադրամասի ընդհանուր մակերեսը՝ _________ քառ. մ

բ) լվացման աշխատանքների կատարման եղանակը______________________________

_______________________________________________________________

գ) օգտագործվող սարքավորումը ________________________________________

դ) կեղտաջրերի մաքրման կայանի առկայությունը և տեխնիկական վիճակը_______________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

8. Ավտոբուսների կայանատեղը

 

NN
ը/կ

Տեսակը

Մակերեսը
(քառ.մ)

Կայանա-
տեղերի թիվը

Կայանող ավտոբուսների թիվը`

Ծանոթա-
գրություն

ընդամենը

գազաբա-
լոնային

1.

Բաց հարթակ

 

 

 

 

 

2.

Փակ կայանատեղ

 

 

 

 

 

 

9. Պահեստային, օժանդակ և ծառայողական սենյակներ

 

NN
ը/կ

Անվանումը

Թիվը

Ընդհանուր մակերեսը (քառ.մ)

Ծանոթա-
գրություն

1.

Պահեստային

 

 

 

2.

Օժանդակ

 

 

 

3.

Ծառայողական

 

 

 

 

10. Էկոլոգիական անձնագրի առկայությունը և գործողության ժամկետը ________________

11. Արտանետվող գազերի թունավոր բաղադրիչների արտանետման վերահսկման-կարգավորման կետի առկայությունը կամ համապատասխան կազմակերպության անվանումը, որի հետ կնքված պայմանագրով իրականացվում են այդ աշխատանքները

_______________________________________________________________

_______________________________________________________________

12. Ջրօգտագործման և ջրահեռացման հաշվարկային փաստաթղթերի առկայությունը և
գործողության ժամկետը ________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

13. Վարորդների նախաերթային բժշկական կետի սարքավորումները, աշխատողների որակավորումը և թիվը (բժշկական կետի բացակայության դեպքում կցել մասնագիտացված բժշկական կետ ունեցող
այլ կազմակերպություններում ստուգում կատարելու մասին պայմանագրի պատճենը) __________

_______________________________________________________________

_______________________________________________________________

14. Տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործումը կազմակերպող անձնակազմը

 

Պաշտոնը

Ազգանունը, անունը

Մասնագի-
տությունը

Ինչ ուս. հաստ. է ավարտել, երբ

Աշխ. ստաժը տվյալ բնագավառում

Երբ և վերապատ-
րաստման ինչ դասընթաց է անցել

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու

_________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

____ ______________ 200 թ.

 

Կ. Տ.

 

 Ձև 4

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԹԵՐԹԻԿ

 

____ _______________ 200  թ.

 

Կազ-
մակեր-
պու-
թյան անվա-
նումը
Տրանսպորտային միջոցների թիվը Կազմա-
կերպու-
թյան կողմից առաջարկ-
ված փոխադ-
րավարձը
Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը, գումարային գնահատականները Լրացուցիչ
միավորները
Ընդհա-
նուր միավո-
րները
հայտով մրցույթին ներկա-
յացված
մրցույ-
թին փաս-
տացի ներկա-
յացված
երթուղու սպասար-
կման համար ընտրված
սեփա-
կանու-
թյան
տոկոսը՝ ընտրված տրանս-
պորտային միջոց-
ների թվից
              ընդա-
մենը
միավոր տրանս-
պորտային միջոցի միջին միավորը
տոկոսը՝ հնարա-
վորից
սեփա-
կանու-
թյան համար
50 տոկոսից ավելի սեփակա-
նության ցուցանիշի համար
արտադ-
րական բազայի համար
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
Երթուղու անվանումը
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

_______________________
 

_________________________
 

_______________________
 

_________________________
 

_______________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը)

Ձև 5

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

_____________________ մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված` Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեվորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքով երթուղու սպասարկմանը ներգրավվող տրանսպորտային միջոցների մասին

 

Կազմակերպության անվանումը ___________________________________________

Իրավաբանական հասցեն _______________________________________________

Երթուղու համարը և անվանումը __________________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին համապատասխան կառավարման
մարմնի որոշման N ________ , _____ ____________ 200 թ.

 

N

Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)

Ինչ հիմունքով է շահագործվում
(սեփականության, վարձակալման)

Երթուղում աշխատելու համար սահմանված ժամկետը

Վարորդի անունը և ազգանունը

մակնիշը

պետհա-
մարանիշը

թողարկման տարեթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

_________________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)

Մրցութային հանձնաժողովի քարտուղար

_________________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.