«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2003 թվականի N 341-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ներել 1998-2001 թվականներին պետական պատվեր կատարած պետական մասնակցությամբ առողջապահական կազմակերպությունների՝ սույն որոշման ընդունման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ շահութաբաժինների վճարման գծով առկա պարտքերը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
ա) մեկամսյա ժամկետում ապահովել պետական մասնակցությամբ առողջապահական կազմակերպությունների հետ պարտավորությունների փոխադարձ ներման մասին պայմանագրերի կնքումը.
բ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պայմանագրերը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ամփոփ տեղեկատվություն փոխադարձ ներված պարտավորությունների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|