Գլխավոր տեղեկություն
Номер
N 327-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.17/21(256) Հոդ.356
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2003
Дата вступления в силу
18.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2003 թվականի N 327-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1922-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-ին կետով.

«11. Սույն որոշմամբ հաստատված կարգով լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը».

բ) որոշմամբ հաստատված կարգում՝

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) կողմից գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները».

ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը.

12-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝».

13-րդ և 14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի՝ լիցենզիա ստանալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում՝ լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան՝ լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

14. Լիազորված մարմինն իրականացնում է լիցենզավորող մարմնի՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր լիազորությունները՝ բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերը, կանոնադրությունները և որակավորման կարգերը հաստատելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 2
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան