Գլխավոր տեղեկություն
Номер
N 85-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (04.03.2004-29.12.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.256
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.01.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.02.2004
Дата вступления в силу
04.03.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2004 թվականի N 85-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր և ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 10.0 մլն դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, հանրակրթություն և լրացուցիչ կրթություն,

բ) արտադպրոցական դաստիարակություն,

գ) նախապատրաստական դասընթացներ,

դ) մասնագիտական ուսուցման դասընթացներ,

ե) հրատարակչական գործ,

զ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:

5. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել պետական գրանցում իրականացնող մարմին այն ներկայացնելը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 13
Երևան