«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 262-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկների մասնագիտական տոնը նշել յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 22-ին՝ որպես «Էներգետիկի օր»:
3. Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կառավարական հանձնաժողովին՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական պարգևների ներկայացնելու նպատակով մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մասնագետների, գիտնականների, մանկավարժների, շինարարների ու բարերարների ցուցակը՝ հիմնավորված առաջարկություններով.
բ) մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը կազմակերպել «Հայաստանի էներգետիկայի 100 տարին» գրքի հրատարակումը.
գ) Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական նիստն անցկացնել 2003 թվականի դեկտեմբերի 19-ին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մարգարյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
|
|
Ա. Մովսիսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
|
|
Վ. Խաչատրյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
|
|
Լ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
|
|
Ռ. Նազարյան |
- Երևանի քաղաքապետ |
|
|
Ֆ. Սարգսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ |
|
|
Վ. Հարությունյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս |
|
|
Վ. Մովսեսյան |
- ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
|
|
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
|
|
Կ. Սարգսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
|
|
Լ. Հովհաննիսյան |
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր |
|
|
Ո. Մարուխյան |
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր |
|
|
Վ. Խաչատրյան |
- տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
|
|
Լ. Ղուլոյան |
- տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
|
|
Հ. Հովհաննիսյան |
- ՀՀ վաստակավոր ճարտարագետ, ԽՍՀՄ-ի պատվավոր էներգետիկ |
|
|
Ֆ. Հակոբջանյան |
- ՀՀ վաստակավոր ճարտարագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |