Գլխավոր տեղեկություն
Номер
N 183-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.268
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.2003
Дата вступления в силу
27.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 մարտի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

20 փետրվարի 2003 թվականի N 183-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի պահպանման ծախսերն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «04. Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի շինարարության ավարտում» ծրագրի գծով նախատեսված գումարը պակասեցնել 63404,2 հազ. դրամով՝ նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ չնախատեսված ծախսերի համար» ծրագրի գումարը։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի 2003 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով հատկացնել 63404,2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի 2003 թվականի պահպանման ծախսերի տարեկան և եռամսյակային համամասնությունները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

փետրվարի 20-ի N 183-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ (ԱՃՈՂԱԿԱՆ) ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

Հոդվածի անվանումը I եռամսյակ I կիսամյակ 9 ամիս Տարի
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ 10732.0 26295.0 42468.0 63404.2
այդ թվում՝        
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 10732.0 26295.0 42468.0 63404.2
այդ թվում՝        
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների
աշխատավարձ
8270.0 20670.0 33070.0 49600.0
Ընթացիկ տրանսֆերտներ 1050.0 2625.0 4200.0 6300.0
այդ թվում՝        
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ 1050.0 2625.0 4200.0 6300.0
այդ թվում՝        
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 1050.0 2625.0 4200.0 6300.0
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 1412.0 3000.0 5198.0 7504.2
այդ թվում՝        
Ապրանքների ձեռքբերում 50.0 125.0 300.0 500.0
այդ թվում        
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 50.0 125.0 300.0 500.0
այդ թվում՝        
- գրասենյակային ապրանքներ և նյութեր 50.0 125.0 300.0 500.0
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 300.0 700.0 1300.0 1800.0
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 340.0 680.0 1190.0 1700.0
Կապի ծառայությունների վճարներ 320.0 640.0 1100.0 1572.2
Կոմունալ ծառայությունների վճարներ 180.0 300.0 420.0 600.0
այդ թվում՝        
-էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 180.0 300.0 420.0 600.0
Այլ ծախսեր 222.0 555.0 888.0 1332.0
այդ թվում՝        
- շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր 222.0 555.0 888.0 1332.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան