Գլխավոր տեղեկություն
Номер
N 161-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2003-15.05.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.254
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.03.2003
Дата вступления в силу
05.04.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2003 թվականի N 161-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և՝

ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 283.9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

277 հեկտարը, որից՝ 72 հեկտար վարելահող, 20 հեկտար արոտ, 185 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 10 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար,

6.9 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա.

բ) գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի՝ քաղաքացիների սեփականությունը համարվող 2.1 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

փետրվարի 13-ի N 161-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա
 
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) Պայմանական նշանը Ընդամենը այդ թվում՝
վարելահող բազմամյա տնկարկներ խոտհարք արոտ անտառ այլ հողեր
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 10.0 10.0          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 2.1 2.1          
Հ 2.1 2.1          
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 6.9           6.9
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
  Ջրային հողեր Ջ              
   Ընդամենը   19.0 12.1         6.9

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.04.2004, N 550-Ն 15.05.2004, N 161-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան