Գլխավոր տեղեկություն
Номер
N 2038-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.58
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Дата вступления в силу
01.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2038-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասի, 35-րդ հոդվածի երկրորդ մասի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 5-ի ՆԿ-1158-Ա կարգադրության 2-րդ կետի «ե» ենթակետի հինգերորդ պարբերության պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանությունում առողջության համար վնասակար պայմաններում ծառայողներին աշխատաժամանակի կրճատ տևողություն և լրացուցիչ արձակուրդի տևողություն նախատեսող ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2038-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ծառայության անվանումը

Լրացուցիչ արձակուրդի
տևողությունը (աշխ. օր)

Աշխատաժամանակի կրճատ
տևողությունը (ժամ)

1.

Քիմիկ-փորձագետ

-

6

2.

Պայթյունատեխնիկ-փորձագետ

10

-

3.

Ռադիոկենտրոնի օպերատոր

10

-

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան