«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2003 թվականի N 1520-Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի N 599 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված ցանկի N 7 հավելվածը լրացնել հետևյալ նոր տողով.
«ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|