Գլխավոր տեղեկություն
Номер
N 2152-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.02.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.133
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.01.2003
Дата вступления в силу
06.02.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


 26 դեկտեմբերի 2002 թվականի N 2152-Ն
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ատոմսեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված անավարտ շինարարության օբյեկտը և այն մասնավորեցնել մրցույթով՝ համապատասխանաբար նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:

2. Հաշվեկշռային մեթոդով 55338 հազ. դրամ գնահատված «Ատոմսեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի մեկնարկային գինը՝ 13835 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

բ) շինարարության ավարտման ժամկետը,

գ) ներդրումների չափը:

6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը՝

ա) օբյեկտի գինը պետք է վճարի մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

բ) իր միջոցների հաշվին պետք է վճարի գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Երևանի քաղաքապետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունվարի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան