Գլխավոր տեղեկություն
Номер
N 903-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.24/27(202) Հոդ.635
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2002
Дата вступления в силу
03.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2002 թվականի N 903-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 65,9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 62,8 հեկտարը, որից՝ 50,1 հեկտար վարելահող, 12,7 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 5 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 2,06 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 1,5 հեկտար վարելահողը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,56 հեկտար այլ հողեր՝ հասարակական կառուցապատման համար.

գ) մեկ հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 27-ի N 903-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան