Գլխավոր տեղեկություն
Номер
N 793-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2003-22.04.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.684
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2003
Дата вступления в силу
24.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.2011

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2003 թվականի N 793-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 9, 14, 37, 38, 45, 48, 49, 50, 59, 64, 65, 66 և 75-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն է.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն է:

2. Հաստատել`

ա) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) կենսաթոշակ նշանակելու համար ապահովագրական ստաժը հաշվարկելու, դրանում աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության առանձին տեսակներ հաշվառելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

դ) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

ե) կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

զ) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևը` համաձայն N 6 հավելվածի.

է) սահմանված տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակելու համար զբաղվածության կենտրոնի առաջարկության և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից տրվող ծանուցագրի ձևերը` համաձայն NN 7 և 8 հավելվածների.

ը) կենսաթոշակի վկայականի ձևը` համաձայն N 9 հավելվածի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 17-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 15-ի «Երկրաշարժի հետևանքով տուժած Հայկական ՍՍՀ բնակչությանը օգնություն ցույց տալու մասին» N 1424 որոշումը» N 654 որոշման 1-ին կետի «է» ենթակետը, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 20-ի «Մշտական բնակության վայրերը հարկադրաբար լքած քաղաքացիներին կենսաթոշակներ և նպաստներ նշանակելու հարցերի կարգավորման միջոցառումների մասին» N 593 որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 12-ի «Նշանակված կենսաթոշակներն այլ երկրներ փոխադրելու, վճարելու կարգի, արտասահմանում աշխատած ժամանակաշրջանի և վաստակի հաշվարկման կարգի մասին» N 286 որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 13-ի N 105 կարգադրությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 15 որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակները, հաշվառման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 41 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի «Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» N 415 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի ապրիլի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա.Մարգարյան


2003 թ. հունիսի 25
Երևան

  

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակներ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կանոնները:

Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

2. Պետական կենսաթոշակ նշանակելու համար անձն իր գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի այն ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), որը գտնվում է իր հաշվառման վայրում:

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառում չունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար դիմում է իր փաստացի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչև 16 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն):

Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:

16 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակի համար դիմելու անձամբ:

Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածը ազատազրկման վայրի ղեկավարի միջոցով կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմում է ազատազրկման վայրի գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք չբերած զինծառայողը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել սույն կարգին համապատասխան:

3. Կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումը տրվում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը:

Եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստացվում են փոստով, ապա ստացականը դիմումատուին առաքվում է նույն կարգով կամ տրվում է անձամբ նրան:

Դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում:

4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված` մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք տվող ապահովագրական ստաժ ունեցող, սակայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքի չհասած անձը հաշվառվելու համար գրավոր դիմում է իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որն այդ անձանց դիմումները հաշվառում է առանձին մատյանում:

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ, ԿԱՍԵՑՎԱԾ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

5. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար տրված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը`

ա) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձնագրի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

բ) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ, արձանագրում անհամապատասխանությունները և տարբերությունները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

գ) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստացական, որտեղ նշում է դիմումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` լրացուցիչ պահանջվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու ժամկետները.

դ) լրացուցիչ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում փաստաթղթի և դիմողին նախկինում տրված ստացականի վրա, առանց դրանց տեքստերը վնասելու, նշում է ստանալու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրում:

Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են սույն կետի 1-ին մասով սահմանված կարգով, իսկ քաղաքացուն տրվող ստացականում նշվում են նաև կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայանալու ժամկետը և լրացուցիչ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ստացված` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա, որի «Փորձաքննություն» տողում նշված առաջին ամսաթիվը համարվում է հաշմանդամություն սահմանելու օր:

Հաշմանդամության կենսաթոշակը հաշմանդամության խմբի փոփոխման դեպքում վերահաշվարկվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ստացված` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա:

6. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է`

ա) կենսաթոշակ նշանակել (վերահաշվարկել) կամ նշանակելը (վերահաշվարկելը) մերժել, կամ կենսաթոշակի տեսակը փոխել, կամ կենսաթոշակի տեսակը փոխելը մերժել.

բ) կենսաթոշակ վճարելը դադարեցնել կամ կասեցնել, կամ վերսկսել օրենքով սահմանված դեպքերում.

գ) ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը (վերահաշվարկելը) կամ նշանակելը (վերահաշվարկելը) մերժելը, կենսաթոշակի տեսակը փոխելը կամ կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելը, կենսաթոշակի վճարումը կասեցնելը կամ դադարեցնելը ձևակերպում է համապատասխան կարգադրությամբ, որը կարվում է կենսաթոշակի գործին:

Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին կարգադրության պատճենը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին առաքվում է փոստով կամ տրվում է անձամբ:

7. Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքի ձեռքբերումից հետո ցանկացած ժամանակ` մինչև տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը:

8. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի` ընտանիքի անդամի պահանջով բաժին առանձնացնելիս կազմվում է կենսաթոշակի նոր գործ` սույն կարգին համապատասխան:

9. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող անձին կենսաթոշակ է նշանակում նրա փաստացի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` դրա մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, որն իրականացնում է այդպիսի անձանց դիմումների կենտրոնացված հաշվառում:

10. Սահմանված տարիքից (ըստ սանդղակի) մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային մարմնի (այսուհետ` զբաղվածության մարմին) առաջարկության հիման վրա:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն զբաղվածության մարմնի առաջարկության հիման վրա կենսաթոշակ նշանակելիս ստուգում է գործազուրկի ապահովագրական ստաժի հաշվարկը և կենսաթոշակ նշանակելու կամ մերժելու մասին որոշում ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշման մասին գրավոր ծանուցում է զբաղվածության մարմնին:

11. Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձին փախստականի վկայականի հիման վրա կենսաթոշակ է նշանակում նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` վկայականի պատճենը կցելով կենսաթոշակի գործին:

12. 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի մասնակից պետությունների` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում ըստ Հայաստանի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրան նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձին Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակ է նշանակվում ըստ նրա հաշվառման վայրի: Իսկ Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելուց 6 ամիս հետո Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու դեպքում անցած ժամանակահատվածի համար կենսաթոշակ վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառվելու ամսվան նախորդող 6 ամսվանից ոչ ավելի:

Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի կամ կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 16-18-րդ հոդվածներին համապատասխան` հաշվի առնելով միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ապահովագրական ստաժը:

14. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակները, անկախ կենսաթոշակառուի դիմելու հանգամանքից, 2003 թվականի մայիսի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժի` հաշվի առնելով օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը` կենսաթոշակառուի գրավոր դիմելու և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում վերահաշվարկվում է դիմումը տալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից` օրենքի 17-19-րդ, 45-րդ և 48-րդ հոդվածներին համապատասխան, եթե կենսաթոշակառուն օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, և համարվում է օրենքով սահմանված կարգով նշանակված: Կենսաթոշակի գործում առկա` վկայությամբ սահմանված ստաժը նույնությամբ ընդունվում է որպես ապահովագրական ստաժ:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է հիմնական կենսաթոշակի չափը և (կամ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր անգամ սահմանելուց հետո` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի:

Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

15. Օրենքով տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց հետո առնվազն 2 տարի աշխատած կենսաթոշակառուի կենսաթոշակի վերահաշվարկը կատարվում է նրա գրավոր դիմումի և ներկայացված լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

16. Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում, անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմումից, օրենքով նշանակված արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակի տեսակը փոխվում է, այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից և նշանակվում է տարիքային կենսաթոշակ` օրենքի 17-19-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան: Այս դեպքում քաղաքացիական ավիացիայի անձնակազմի անդամների երկարամյա ծառայության ժամկետները հաշվարկելիս մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարվանից ավելի ապահովագրական ստաժ: Եթե նշանակված տարիքային կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

17. Կենսաթոշակի վճարման կասեցումից հետո չստացված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է` հաշվի առնելով կասեցումից հետո ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները: Վճարման ենթակա կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու օրվա դրությամբ գործող օրենսդրության համաձայն:

18. Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով: Կենսաթոշակի վճարման դադարեցումից հետո չստացված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է` հաշվի առնելով դադարեցումից հետո ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները: Վճարման ենթակա կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու օրվա դրությամբ գործող օրենսդրության համաձայն:

Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվելու դեպքում` մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի իրավունքը պահպանվում է` անկախ օրենքով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից:

19. Մինչև 1915 թվականը ներառյալ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակին տրվում է այդ կենսաթոշակի 50 տոկոսի չափով ամենամսյա հավելում:

20. Օտար լեզվով ձևակերպված փաստաթուղթը կենսաթոշակ նշանակելիս ընդունվում է հայերեն թարգմանությամբ: Թարգմանության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարի կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կողմից:

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

21. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը կենսաթոշակառուին վճարվում է նրա փաստացի բնակության վայրում, իսկ կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում` վճարող կազմակերպության գրասենյակում:

22. Օտարերկրյա պետություն (բացի 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի անդամ պետություններից) մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին հաշվառումից դուրս գալուց և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում նրա գրավոր դիմելուց հետո մեկ ամսվա ընթացքում կենսաթոշակ է վճարվում օրենքով սահմանված չափով, որից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, իսկ կենսաթոշակի գործին կցվում են կենսաթոշակառուի դիմումը և անձնագրի պատճենը: Վճարման ենթակա ժամանակահատվածը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Սույն կետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակ նշանակելու հարցով դիմած անձին կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից, բայց օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց ոչ շուտ, որի համար նրան նախապես կենսաթոշակ է վճարվել:

23. Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում օրենքով նշանակված հաշմանդամության կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող, ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողներին կենսաթոշակ վճարվում է մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամիսը: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է սեպտեմբեր ամսվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Նշված ժամկետից ուշ տեղեկանք ներկայացվելու դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է տեղեկանքը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: ՈՒսումնական տարվա ընթացքում ուսման դադարեցման դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը, որը դադարեցնում է կենսաթոշակի վճարումը:

24. Անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի կենսաթոշակը վճարվում է ծնողին (որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին):

16 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ:

25. Կենսաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ ստանալու համար` օրենքով սահմանված ժամկետում գրավոր դիմում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` ներկայացնելով կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը: Բնօրինակը կնքվում է, որի վրա կատարվում է գրառում` «Թաղման նպաստը վճարված է»: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը մնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, իսկ բնօրինակը վերադարձվում է դիմողին:

Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում թաղման նպաստ վճարվում է նրա ընտանիքի անդամի կամ հուղարկավորությունը կատարած անձի` օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացրած` սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերի և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` մահացած անձի հաշմանդամությունը հաստատող եզրակացության (քաղվածք-տեղեկանքի) հիման վրա:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Այդ գումարներն ամուսնուն կամ 14 տարեկան դարձած անչափահաս զավակին վճարվում են` անկախ հաշվառման վայրից, իսկ չափահաս զավակին կամ ծնողին, կամ ընտանիքի այլ անդամին` կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության վայրում նրա հետ հաշվառված լինելու դեպքում: Նշված գումարները վճարվում են, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվում են օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետից ուշ` ժառանգության իրավունքի վկայագիրը ներկայացնող ժառանգին:

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

26. Կենսաթոշակի գործը հաշվառում և վարում է կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը:

27. Կենսաթոշակ նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, դիմումը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հաջորդաբար կարվում են, կազմվում է կենսաթոշակի գործ, որի էջերը համարակալվում են: Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով հաշվառման գլխավոր մատյանում:

28. Կենսաթոշակի տեսակը փոխվելիս կենսաթոշակի գործի տիտղոսաթերթի կենսաթոշակի տեսակի անվանման վրա գիծ է քաշվում, և ընդգծվում է նոր կենսաթոշակի անվանումը: Դիմումը և ներկայացված նոր փաստաթղթերը կարվում են գործին և համարակալվում:

29. Կենսաթոշակի գործին կարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող բոլոր տեղեկանքները:

30. Այն դեպքում, երբ կենսաթոշակ նշանակելը մերժվում է, դիմումը և մերժման մասին կարգադրությունը կարվում են, կազմվում է գործ և պահվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման արխիվում:

31. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է (կամ նրան է առաքում փոստով) կենսաթոշակի վկայական, որի մեջ նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը, կենսաթոշակի չափը, կենսաթոշակի նշանակման և վճարման ժամկետները: Վկայականը կնքում և ստորագրում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը:

Կենսաթոշակի վկայականը կորցնելու դեպքում` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է նոր վկայական, որի առաջին էջում կատարում է «Կրկնօրինակ» գրառումը:

32. Եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` ներկայացնելով բնակվելու մասին տեղեկանք: Նոր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում առկա փաստաթղթերի ու կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարման դադարեցման օրվանից: Ստացված կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով հաշվառման գլխավոր մատյանում:

Ուղարկվող կենսաթոշակի գործերը հաշվառվում են պահանջագրերով ուղարկված կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանում:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի բնակության այլ վայր տեղափոխվելու դեպքում` հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պահանջագրի հիման վրա առանձնացնում է կենսաթոշակի` այդ անձի բաժինը, կազմում կենսաթոշակի նոր գործ և ուղարկում:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պահանջագիրը կամ կենսաթոշակի գործն ուղարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ուղարկվող կենսաթոշակի գործին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանքը:

33. Դադարեցված կենսաթոշակի գործերը համարակալվում և գրանցվում են այբբենական կարգով վարվող մատյանում և կենսաթոշակի վճարման դադարեցումից հետո 10 տարի պահվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում` ըստ համարների հերթականության: Դադարեցված կենսաթոշակի գործերը նշված ժամկետը լրանալուց հետո ուղարկվում են արխիվ և պահպանվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

34. 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի անդամ պետություններ կամ կենսաթոշակային ապահովության մասին Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ պայմանագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող անձի կենսաթոշակի գործը կարող է առաքվել փոստով կամ տրվել անձամբ կենսաթոշակառուին, եթե առկա է այդ պետության տարածքում կենսաթոշակային ապահովություն իրականացնող մարմնի պահանջագիրը: Առաքվող կենսաթոշակի գործին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանքը:

Նշված համաձայնագրի անդամ չհանդիսացող պետություն կենսաթոշակի գործ չի ուղարկվում:

35. Կենսաթոշակի գործը կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը վերականգնում է գործը և դրա մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ԴՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու համար ապահովագրական ստաժի հաշվարկման, դրանում աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության առանձին տեսակների հաշվառման կանոնները:

Ապահովագրական ստաժը հաշվարկվում է աշխատանքի, ծառայության և այլ գործունեության մասին համապատասխան մարմինների տված, ինչպես նաև արխիվային փաստաթղթերով:

Մասնագիտական ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որոշակի մասնագիտական գործունեության կամ որոշ պաշտոններում, կամ որոշակի պայմաններում աշխատած անձանց աշխատանքային գործունեության աշխատաժամանակի մասին համապատասխան մարմինների տված, ինչպես նաև արխիվային փաստաթղթերով:

Ապահովագրական ստաժի մասին փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքի կամ այլ գործունեության փաստը հաստատվում է դատական կարգով:

 

II. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Ապահովագրական ստաժում հաշվարկվում է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու օրն ընկած, ինչպես նաև այլ գործունեության ամբողջ ժամանակաշրջանը` տարին, ամիսը, օրը: Ստաժում հաշվարկվում են գործունեության յուրաքանչյուր ժամանակաշրջանի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում իրար, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

3. Մինչև անհատական հաշվառման բազայի ձևավորումը և ապահովագրական ստաժն անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկելը` մինչև 6 ամսվա (180 օրվա) ապահովագրական ստաժը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ապահովագրական ստաժը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

Ապահովագրական ստաժում հաշվարկվող աշխատանքային և (կամ) այլ գործունեության ժամանակահատվածների համընկնման դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:

 

III. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

4. Ապահովագրական ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելը հաստատող փաստաթուղթը: Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ չկան գրառումներ աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, ապահովագրական ստաժը հաստատելու համար ընդունվում են տեղեկանքներ, հրամաններից քաղվածքներ, աշխատավարձի անձնական քարտեր, աշխատավարձի հաշվեցուցակներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր:

Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում ստաժը կարող է հաշվառվել արհմիությունների հաշվառման գրքերում կամ քարտերում, կամ այլ անդամատոմսերում կատարված գրառումների հիման վրա: Հաշվառման գրքերում կատարված գրառումներով հաշվառվում է միայն այն ժամանակահատվածի ապահովագրական ստաժը, որի վերաբերյալ նշումներ կան աշխատավարձ վճարելու մասին, իսկ արհմիութենական կամ այլ անդամատոմսերում, կամ հաշվառման քարտերում կատարված գրառումների հիման վրա` միայն այն ժամանակահատվածի ապահովագրական ստաժը, որի վերաբերյալ նշումներ կան աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճար մուծելու մասին:

5. Աշխատանքով իրենց ինքնուրույնաբար ապահոված (անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված) և ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների տված հաշվառման վկայականներ կամ պատենտներ ունեցող անձանց ապահովագրական ստաժը հաշվառվում է այդ գործունեության հետևանքով ստացած եկամուտներից հարկեր վճարելու մասին ֆինանսական մարմինների տված տեղեկանքով:

Աշխատանքով իրենց ինքնուրույնաբար ապահոված (անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված) անձանց (անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների), այդ թվում` անհատական ձեռնարկություններում կամ գյուղացիական, կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում զբաղված, կամ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր հանդիսացող անձանց ապահովագրական ստաժը հաստատվում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մասին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) տված տեղեկանքով (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթղթով):

6. Ստեղծագործական միությունների անդամների, ինչպես նաև ստեղծագործական միությունների անդամներ չհանդիսացող և ստեղծագործական գործունեությամբ զբաղված անձանց ապահովագրական ստաժը հաշվառվում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մասին հիմնադրամի տված տեղեկանքով (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթղթով):

Մինչև 1992 թվականի հունվարի 1-ը մշակույթի աշխատողների արհմիության անդամներ հանդիսացող գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամների, ինչպես նաև գրողների միության անդամ չհանդիսացող գրական աշխատողների ապահովագրական ստաժը հաշվառվում է այդ միությունների քարտուղարությունների (գործադիր մարմինների) տված` ստաժին վերաբերող տեղեկանքներով կամ որոշումներից քաղվածքներով: Այն նկարիչների ապահովագրական ստաժը, որոնք նկարիչների միության անդամներ չեն, սակայն մշակույթի աշխատողների արհմիության անդամներ են, որոնց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվել են գեղարվեստական պատվերի պայմանագրերով (հեղինակային, հրատարակչական), հաշվառվում է գեղարվեստի ֆոնդի վարչության նախագահության տված տեղեկանքով կամ որոշումներից քաղվածքներով:

7. Կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով կամ աշխատանքի մասին կոլտնտեսությունների վարչությունների ունեցած փաստաթղթերի հիման վրա տրված այլ փաստաթղթով, կամ արխիվային տեղեկանքով, ընդ որում, ստաժը հաշվարկվում է անկախ աշխօրերի սահմանված տարեկան նվազագույն քանակը կատարած լինելու հանգամանքից:

Կոլտնտեսությունում (խորհրդային տնտեսությունում) աշխատած ժամանակահատվածը որպես ստաժ սահմանելու լիազորություն ունեցող հանձնաժողովի որոշմամբ աշխատանքային գրքույկում կատարված գրառումները կենսաթոշակներ նշանակելու ժամանակ հիմք են ապահովագրական ստաժը հաշվարկելու համար, եթե գրառման մեջ նշված է որոշման համարը, օրը, ամիսը, տարին:

8. 1992 թվականի հունվարի 1-ից սկսած, բացի սույն կարգի 4-7-րդ կետերով սահմանված` ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերից, անհրաժեշտ է ներկայացնել նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մասին հիմնադրամի տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթուղթ):

9. Գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային գրքույկում կատարված գրառմամբ կամ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային մարմնի տված տեղեկանքով:

10. Զինված ուժերում, ազգային անվտանգության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների գործադիր մարմիններում զինվորական ծառայությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, Հայրենական մեծ պատերազմի և քաղաքացիական պատերազմի տարիներին պարտիզանական ջոկատներում գտնվելու ժամանակահատվածները հաշվառվում են`

ա) զինվորական գրքույկով,

բ) կարմիրբանակայինի գրքույկով,

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ներքին գործերի նախարարությունների, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտեների, զինվորական կոմիսարիատների, վերադաս զինվորական մասերի, շտաբների և հիմնարկների տված տեղեկանքներով,

դ) արխիվի կամ ռազմաբժշկական հիմնարկի տված տեղեկանքով,

ե) զինվորական ծառայության մասին աշխատանքային գրքույկի գրառումներով,

զ) Հայրենական մեծ պատերազմի տարիներին պարտիզանական ջոկատում կամ միավորումում գտնվելու ժամանակահատվածը հաստատվում է պարտիզանական շարժման շտաբների կամ արխիվային հիմնարկի (ըստ պարտիզանական ջոկատի և միավորման գործունեության վայրի) տված տեղեկանքով,

է) Հայրենական մեծ պատերազմի տարիներին համակենտրոնացման ճամբարում, գետտոյում և բռնի պահման այլ վայրում կալանավորի, այդ թվում` երեխայի (անկախ տարիքից), ապրած ժամանակահատվածը հաստատվում է տվյալ անձի մասին, բավարար տվյալներ պարունակող` այդ ժամանակվա ցանկացած փաստաթղթով. սույն ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքում ընդունվում է արխիվային հիմնարկի, նշված անձանց` ԽՍՀՄ ժամանման վայրի պետական անվտանգության կամ ներքին գործերի մարմնի, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միության գործադիր կոմիտեի խորհրդային և օտարերկրյա քաղաքացիների որոնման վարչության տված տեղեկանքները,

ը) գերության մեջ ապրած ժամանակահատվածը հաստատվում է պետական անվտանգության մարմնի տված տեղեկանքով,

թ) ԽՍՀՄ-ի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու կամ այլ երկրներում մարտական գործողությունների ժամանակ գործող բանակի կամ կամավորական ջոկատների կազմերում ծառայելու ժամանակաշրջանը հաստատվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տված տեղեկանքով,

ժ) ներքին գործերի մարմիններում ծառայությունը հաստատվում է այդ ծառայության մասին աշխատանքային գրքույկի գրառումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված տեղեկանքով:

ԽՍՀՄ-ի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին, ինչպես նաև հատուկ առաջադրանքով ԽՍՀՄ-ի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այլ երկրներում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը հաշվարկվում է եռակի չափով:

11. Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը հաստատվում է դիպլոմով (ատեստատով), վկայականով, ինչպես նաև ուսումնական լրիվ դասընթացը կամ դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանքով, իսկ 2003 թվականի մայիսի 1-ից սկսած` նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մասին հիմնադրամի տված տեղեկանքով (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթղթով):

12. Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի` խնամարկյալի հաշմանդամության խմբի և ժամանակահատվածի մասին տեղեկանքով, իսկ խնամակալ կամ հոգաբարձու ճանաչված լինելու դեպքում` նաև խնամակալություն ու հոգաբարձություն իրականացնող լիազոր մարմնի` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:

13. Ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու ժամանակաշրջանը հաստատվում է երեխայի ծննդյան վկայականով, իսկ երեխայի մահացած լինելու դեպքում` նրա մահվան վկայականով:

14. Բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի կալանքի տակ գտնվելու, ազատազրկման և աքսորի վայրերում պատիժը կրելու ժամանակահատվածը հաստատվում է նախաքննության մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի, կամ ներքին գործերի մարմնի տված տեղեկանքով, եթե առկա է արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը:

15. Սպայական կազմի, ենթասպայական կազմի և գերակետիկ ծառայության զինծառայողի ամուսնու` այն վայրերում ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը, որտեղ բացակայել է նրան մասնագիտական աշխատանքի տեղավորելու հնարավորությունը, հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, իսկ 1992 թվականից սկսած` նաև ամուսնու ծառայության վայրի զբաղվածության տարածքային մարմնի տված համապատասխան տեղեկանքով:

Այն ժամանակահատվածը, որն ամուսինն ապրել է օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած իր ամուսնու հետ, հաստատվում է այդ պետությունում ապրած ժամանակաշրջանի մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տված տեղեկանքով:

16. Հայաստանի Հանրապետությունում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած քաղաքներում և շրջաններում մինչև երկրաշարժի օրն աշխատած ժամանակահատվածն ապահովագրական ստաժում (երկրաշարժի հետևանքով արխիվային նյութերի բացակայության դեպքում) հաշվառվում է աշխատանքային գրքույկի կրկնօրինակում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 17-ի N 654 որոշմամբ ստեղծված աշխատանքի ստաժի և վաստակի սահմանման հանձնաժողովի կատարած գրառումներով:

17. Փախստականի կարգավիճակ ստացած անձի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական ստաժը հաստատվում է փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնի տված փաստաթղթերով, եթե մինչև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալը նրանց ունեցած ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերումն անհնարին է:

18. Ապահովագրական ստաժին վերաբերող փաստաթղթերը, որոնք օտարերկրյա պետությունների պատկան մարմինները մինչև 1992 թվականի հունվարի 1-ը տվել են ԽՍՀՄ-ի հետ կնքված համապատասխան համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև մինչև 1992 թվականի հունվարի 1-ը նախկին ԽՍՀՄ տարածքում աշխատած ժամանակահատվածներին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման:

Օտարերկրյա պետությունների պատկան մարմինների` Հայաստանի Հանրապետության հետ կնքված համապատասխան համաձայնագրերի հիման վրա տված` ապահովագրական ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման և առանց հիմնադրամին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մասին տեղեկանքի, եթե համապատասխան համաձայնագրով այլ բան սահմանված չէ:

19. 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Երկրների Համագործակցության անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի անդամ պետություններում ձեռք բերված ստաժը հաշվառվում է ապահովագրական ստաժում, որի մեջ ներառվում են նաև մինչև 1992 թվականի հունվարի 1-ը նախկին ԽՍՀՄ տարածքում աշխատած ժամանակահատվածները:

20. Այն դեպքում, երբ աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին տվյալներ, որոնք սահմանված են առանձին կատեգորիաների աշխատողների համար, ապահովագրական ստաժը հաստատվում է կազմակերպության տված` աշխատանքի բնույթը հավաստող տեղեկանքով:

Տեղեկանքում նշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցուցանիշների ցուցակների հաստատման մասին» N 140 որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 ցուցակներով (այսուհետ` ցուցակներ) նախատեսված արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող արտադրության, աշխատանքի, մասնագիտության և պաշտոնի ցուցանիշները, ապահովագրական ստաժում հաշվարկվող աշխատանքային գործունեության ժամանակաշրջանը, ցուցակների բաժինը, ենթաբաժինը, ծածկագիրը, այն սկզբնական փաստաթղթերը (հիմքերը), որոնց հիման վրա տրված է տեղեկանքը:

21. Ազատազրկման վայրում ազատազրկվածի աշխատած ժամանակահատվածն օրացուցային տարվա արդյունքներով հաշվառում է ազատազրկման վայրի վարչակազմը:

Ազատազրկման վայրում ազատազրկվածի աշխատած ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում, որը հաստատվում է աշխատանքային գրքույկով, իսկ դրա բացակայության դեպքում` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքով:

 

IV. ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն քաղաքացիական ավիացիայի այն աշխատողները, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով կամ զբաղեցրել են հետևյալ պաշտոնները`

1) թռիչքահրամանատարական անձնակազմի անդամներ`

ա) քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (գլխավոր վարչության պետ),

բ) գլխավոր վարչության պետի տեղակալ` թռիչքային աշխատանքների գծով (կորպուսի հրամանատար),

գ) ավիաթռիչքային ուսումնամարզական կենտրոնի պետ (կորպուսի հրամանատար),

դ) թռիչքների անվտանգության տեսչության տեսուչ-պետ (կորպուսի հրամանատար),

ե) թռիչքային աշխատանքի կազմակերպման բաժնի պետ (կորպուսի հրամանատար),

զ) միացյալ ավիաջոկատի և թռիչքային ջոկատի հրամանատար (կորպուսի հրամանատար),

է) գլխավոր վարչության գլխավոր ղեկապետ (վարչության պետ),

ը) գլխավոր վարչության թռիչքային տեսուչ (վարչության պետ),

թ) թռիչքային ջոկատի հրամանատարի տեղակալ (վարչության պետ),

ժ) թռիչքային ջոկատի ավագ ղեկապետ (գնդի հրամանատար),

ժա) թռիչքային ջոկատի ավագ բորտինժեներ (գումարտակի հրամանատար),

ժբ) թռիչքային ջոկատի ավագ բորտռադիստ (վաշտի հրամանատար),

ժգ) ավիաէսկադրիլիայի հրամանատար` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (բրիգադի հրամանատար),

ժդ) ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ (գնդի հրամանատար),

ժե) ավիաէսկադրիլիայի ղեկապետ (գումարտակի հրամանատար),

ժզ) ավիաէսկադրիլիայի բորտինժեներ (վաշտի հրամանատար),

ժէ) ավիաէսկադրիլիայի բորտմեխանիկ (դասակի հրամանատար),

ժը) ավիաէսկադրիլիայի բորտռադիստ (ջոկի հրամանատար),

ժթ) ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրամանատար (գնդի հրամանատար),

ի) ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ (վաշտի հրամանատար),

իա) ավիաէսկադրիլիայի ղեկապետ, բորտմեխանիկ (դասակի հրամանատար).

2) թռիչքահրահանգչական անձնակազմի անդամներ`

ա) գլխավոր վարչության հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (վարչության պետ),

բ) ավիաէսկադրիլիայի հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (բաժանմունքի պետ),

գ) ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրահանգիչ (դասակի հրամանատար).

3) թռիչքային անձնակազմի անդամներ`

ա) ինքնաթիռի հրամանատար` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (գնդի հրամանատար),

բ) ինքնաթիռի II օդաչու (վաշտի հրամանատար),

գ) ինքնաթիռի ղեկապետ (վաշտի հրամանատար),

դ) ինքնաթիռի բորտինժեներ (վաշտի հրամանատար),

ե) ինքնաթիռի բորտմեխանիկ (դասակի հրամանատար),

զ) ինքնաթիռի բորտռադիստ (ջոկի հրամանատար),

է) ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի հրամանատար (դասակի հրամանատար),

ը) ինքնաթիռի II օդաչու (ջոկի հրամանատար),

թ) ինքնաթիռի բորտմեխանիկ (ջոկի հրամանատար).

4) բոլոր անվանումների պարաշյուտիստները, փրկարարները.

5) բորտօպերատորները և բորտուղեկցորդները.

6) օդային երթևեկության կառավարումն իրականացնող ծառայությունների անձնակազմի անդամները, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով կամ զբաղեցրել են հետևյալ պաշտոնները`

ա) դիսպետչերներ (ենթակարգավարներ),

բ) ավագ դիսպետչերներ,

գ) դիսպետչեր-հրահանգիչներ,

դ) դիսպետչերական կետերի պետեր,

ե) դիսպետչերական կետերի պետ-թռիչքների ղեկավարներ,

զ) թռիչքների ղեկավարներ,

է) հրահանգիչներ,

ը) ավագ հրահանգիչ-թռիչքների ղեկավարներ,

թ) օդային երթևեկության կառավարման ծառայության պետեր,

ժ) օդանավակայանների պետեր,

ժա) օդային երթևեկության կառավարման գծով տեղակալներ,

ժբ) առաջատար մասնագետներ,

ժգ) գլխավոր մասնագետներ,

ժդ) բաժնի պետեր,

ժե) ծառայության պետեր,

ժզ) պետ-թռիչքների ղեկավարներ,

ժէ) պետի տեղակալ-թռիչքների ղեկավարներ,

ժը) պետի տեղակալներ,

ժթ) տնօրեն,

ի) տնօրենի տեղակալ.

7) ինժեներատեխնիկական անձնակազմի անդամները, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով կամ զբաղեցրել են հետևյալ պաշտոնները`

ա) բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկներ (մեխանիկներ, մոտորիստներ),

բ) բոլոր անվանումների ավիացիոն ինժեներներ,

գ) օդային նավատորմի և թռչող այլ ապարատների տեխնիկական սպասարկման արտադրամասերի, հերթափոխերի, տեղամասերի, ծառայությունների, խմբերի պետեր:

23. Թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի ծառայության ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները:

Օդային երթևեկության կառավարման ծառայության ժամանակաշրջանի մեջ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները:

Ինժեներատեխնիկական անձնակազմի ծառայության ժամանակաշրջանի մեջ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային և օդային երթևեկության կառավարման անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները:

24. Քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիաների աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ապահովագրական ստաժը հաստատվում է`

ա) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների, ինչպես նաև բորտօպերատորների ու բորտուղեկցորդների համար` զբաղեցրած պաշտոնի, թռիչքային ժամերի և ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության տված տեղեկանքով ու թռիչքային գրքույկով.

բ) փորձարարական տեխնիկայի թռիչքափորձարկման անձնակազմի առանձին աշխատողների համար` համապատասխան կազմակերպության տված տեղեկանքով, որի մեջ նշումներ կան այն սկզբնական փաստաթղթերի մասին (հրամաններ, հանձնարարությունը կատարելու մասին հաշվետվություններ և այլն), որոնց հիման վրա տրվել է տեղեկանքը.

գ) օդային երթևեկությունը կառավարող աշխատողների համար` աշխատանքային գրքույկով, ինչպես նաև երթևեկության ծառայության դիսպետչերի (ենթակարգավարի) գրքույկով և օդային երթևեկության կառավարմանն անմիջականորեն առնչվող պաշտոններում մասնագետին նշանակելու մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքով.

դ) քաղաքացիական ավիացիայի ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատողների համար` աշխատանքային գրքույկով, ինչպես նաև լրիվ աշխատանքային օրն օդանավերի և այլ թռչող ապարատների օդանավակայանների օպերատիվ և պարբերական (երաշխիքային) տեխնիկական սպասարկման աշխատանքներով անմիջականորեն զբաղված լինելու մասին կազմակերպության տված տեղեկանքով:

25. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության ժամկետների ապահովագրական ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով: Ստացված թիվն ապահովագրական ստաժում հաշվառվող ամիսների թիվն է:

Ծառայության տարիների հաշվարկը կատարվում է ծառայության լրիվ ամիսների թիվը 12-ի բաժանելու միջոցով:

 

V. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

26. Ապահովագրական ստաժը հաստատվում է աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածներին վերաբերող` աշխատանքային գրքույկում փաստաթղթերի հիման վրա գրանցված տվյալներ պարունակող` ստորագրված և կնքված փաստաթղթերով:

Աշխատանքային գրքույկի գրառումները պետք է ձևակերպված լինեն աշխատանքային գրքույկները վարելու այն կարգին համապատասխան, որը գործել է այդ գրառումները կատարելու օրվա դրությամբ:

Ապահովագրական և (կամ) այլ գործունեության ժամանակահատվածները հաշվառելու նպատակով տրված փաստաթղթերը պետք է պարունակեն դրանք տալու օրը, ամիսը, տարին, հիմքերը (հրամաններ, անձնական հաշիվներ և այլ փաստաթղթեր), անձի ազգանունը, անունը, հայրանունը, նրա ծննդյան օրը, ամիսը, տարին, աշխատանքի վայրը, աշխատանքի ժամանակահատվածը, մասնագիտությունը (պաշտոնը):

27. Աշխատանքային գրքույկում ապահովագրական ստաժի մասին փաստաթղթերի հիման վրա կատարված գումարային գրառումը, որը վերաբերում է 1962 թվականի դեկտեմբերի 14-ից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, ապահովագրական ստաժի ապացույց է, եթե աշխատանքային գրքույկում կատարվել են կոնկրետ գրառումներ այն մասին, թե անձը, մինչև աշխատանքային գրքույկը տված կազմակերպությունում աշխատանքի ընդունվելը, որ կազմակերպությունում, երբ և ինչ պաշտոններում է աշխատել: Մինչև 1962 թվականի դեկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա աշխատանքային գրքույկում կատարված գումարային գրառումն ապահովագրական ստաժի ապացույց է` անկախ այդ կոնկրետ գրառումների առկայությունից:

Եթե անձը ներկայացնում է առանձին փաստաթղթեր մինչև աշխատանքային գրքույկը լրացնելն ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքի մասին, որը գումարային գրառմամբ ներառվել է աշխատանքային գրքույկում, ապա այդ ժամանակահատվածի ամբողջ աշխատանքային ստաժը պետք է հաստատվի փաստաթղթերով:

Եթե աշխատանքային գրքույկում տվյալներ չկան գործունեության այն տեսակների մասին (պարտադիր զինվորական ծառայություն, ուսում և այլն), որոնք պետք է գրառված լինեին առանձին տողով, ապա այդօրինակ գործունեության ժամանակահատվածները հաստատվում են լրացուցիչ փաստաթղթերով` այնպես, ինչպես գումարային գրառումը:

28. Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը, սկսած 14 տարեկանից, որպես ապահովագրական ստաժ հաշվարկվում է նաև «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգևատրված լինելու մասին վկայականով:

29. Եթե կինը հղիության կամ երեխային կրծքով կերակրելու կապակցությամբ ցուցակներով նախատեսված աշխատանքից ժամանակավորապես այլ աշխատանքի է տեղափոխվել (բժշկական եզրակացության հիման վրա) կամ մինչև հարմար աշխատանքով ապահովվելը չի աշխատել, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները հաշվառվում են արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող ապահովագրական ստաժում:

Ցուցակներով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվող վճարովի արձակուրդի ժամանակահատվածը հաշվառվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ապահովագրական ստաժում:

30. Եթե ստաժը հաստատող փաստաթղթում անձի անունը կամ հայրանունը, կամ ազգանունը չի համընկնում նրա անձնագրում կամ ծննդյան վկայականում գրառված անվանը կամ հայրանվանը, կամ ազգանվանը, ապա այդ փաստաթուղթը տվյալ անձին պատկանելու փաստը հաստատվում է ամուսնության վկայականով կամ անունը, կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին վկայականով կամ դատական կարգով:

31. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամսաթվի, ապա ծննդյան ամսաթիվ է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Պաշտոնների և աշխատանքային
գործունեության տեսակների
անվանումները

1

2

3

1 .

Միջնակարգ հանրակրթական դպրոցներ, պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ, բոլոր տիպերի պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, գիմնազիաներ, բոլոր անվանումների գիշերօթիկ դպրոցներ և դպրոց-գիշերօթիկներ, խուլ-համրերի, կույրերի, նյարդային և այլ հիվանդ երեխաների համար նախատեսված բոլոր տեսակի դպրոցներ, առողջարանային դպրոցներ, մանկական առողջարաններին կից դպրոցներ և ուսումնական խմբեր, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ, երաժշտական դպրոց-յոթնամյակներ, երաժիշտ սաների դպրոցներ, զինվորական միջնակարգ մասնագիտական դպրոցներ և ուսումնարաններ

ուսուցիչներ (դասվարներ), ուսուցիչ-լոգոպեդներ, դասատուներ, խուլ-համրերի մանկավարժներ (սուրդոմանկավարժներ), կույրերի մանկավարժներ (տիֆլոմանկավարժներ), մանկավարժ-դաստիարակներ, դաստիարակ-ղեկավարներ (դաստիարակներ), ավագ ջոկատավարներ, ջոկատավարներ, լսողական կաբինետների վարիչներ, հրահանգիչներ, տնօրեններ (դիրեկտորներ, վարիչներ), ուսումնադաստիարակչական, ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալներ, ուսումնական կամ ուսումնադաստիարակչական մասի վարիչներ, հանրակրթության համակարգի մեթոդիստներ, բնակշահագործման գրասենյակների մանկավարժ-կազմակերպիչներ

2 .

Մանկատներ, մանկական աշխատանքային- դաստիարակչական գաղութներ, մանկական ընդունարաններ և մանկական ընդունման կետեր, մանկական ընդունող-բաշխիչներ, լոգոպեդիկ կետեր և ստացիոնարներ, դպրոց-կլինիկաներ, երեխաների աշխատանքային դաստիարակության հատուկ դպրոցներ

տնօրեններ (դիրեկտորներ), վարիչներ, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով (մասով) տնօրենների տեղակալներ, ուսուցիչներ, մանկավարժ-դաստիարակներ, դաստիարակ-ղեկավարներ (դաստիարակներ), խուլ-համրերի մանկավարժներ (սուրդոմանկավարժներ), մայրեր

3 .

Տեխնիկումներ, միջնակարգ (միջին) մասնագիտական ուսումնական հաստատություններ, քոլեջներ, աշխատանքային ռեզերվների համակարգի ուսումնական հաստատություններ, այլ տիպի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոցներ և ուսումնարաններ (բացի բարձրագույն ուսումնական հաստատություններից)

դասատուներ, մանկավարժներ, տնօրեններ, տնօրենի տեղակալներ

4 .

Մանկապարտեզներ (մանկական օջախներ և մանկական հրապարակներ) և միացյալ մսուր-մանկապարտեզներ

վարիչներ, ղեկավար-դաստիարակներ, դաստիարակներ, ավագ դաստիարակներ, մեթոդիստ-դաստիարակներ, մանկավարժ-դաստիարակներ, մանկավարժներ, մանկավարժ-ղեկավարներ, ղեկավարներ, երաժշտական ղեկավարներ (դաստիարակներ, երաժշտական աշխատողներ), բուժքույր-դաստիարակներ

5 .

Մանկական կլինիկաներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, առողջարաններ, դիսպանսերներ, մսուրներ, երեխայի տներ, հիվանդանոցների, առողջարանների և գաղութների մանկական բաժանմունքներ

ուսուցիչներ, դաստիարակներ, մանկավարժ-դաստիարակներ, լոգոպեդներ, խուլ-համրերի մանկավարժներ (սուրդոմանկավարժներ)

6 .

Մանկապատանեկան դպրոցներ և օլիմպիական հերթափոխի ուսումնարաններ

մարզիչ-մանկավարժներ

7 .

Մատենադարան, գրադարաններ՝ անկախ գերատեսչական պատկանելությունից

տնօրեններ, փոխտնօրեններ, գիտական քարտուղարներ, բաժինների վարիչներ, ենթաբաժինների վարիչներ, մասնաճյուղերի վարիչներ, գլխավոր գրադարանավարներ, գլխավոր մատենագետներ, առաջատար գրադարանավարներ, առաջատար մատենագետներ, ավագ գրադարանավարներ, ավագ խմբագիրներ, ավագ մեթոդիստներ, առաջին և երկրորդ կարգերի գրադարանավարներ, առաջին և երկրորդ կարգերի խմբագիրներ, առաջին և երկրորդ կարգերի մատենագետներ, մատենագետներ, գրադարանավարներ, կրտսեր գրադարանավարներ, խմբագիրներ և մեթոդիստներ

8 .

Մատենադարան, թանգարաններ

էքսկուրսավարներ, կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատողներ, ցուցանմուշների պահապաններ, վերականգնող նկարիչներ, թանգարանային հիմնական գործունեության մասնագետներ, ֆոնդային և գիտահետազոտական բաժինների մասնագետներ

9.

Արխիվային վարչություն, պետական արխիվ, գերատեսչական արխիվ, պետական արխիվի մասնաճյուղ, բաժիններ, գրադարաններ, լաբորատորիաներ, արխիվային ծառայությունների կենտրոն, արխիվ կարգավորող գրասենյակ, ընթերցասրահ, արխիվադարան

ֆոնդապահներ՝ ֆոնդապահ, ավագ ֆոնդապահ, գլխավոր ֆոնդապահ, պահպանող, ավագ պահպանող.

արխիվագետներ՝ արխիվագետ, առաջին և երկրորդ կարգերի արխիվագետներ, ավագ արխիվագետ, առաջատար արխիվագետ, գլխավոր արխիվագետ, մասնագետ, առաջին և երկրորդ կարգերի մասնագետներ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, դիվանապահ (արխիվարիուս), մեթոդիստ, փորձագետ-մեթոդիստ, առաջին և երկրորդ կարգերի մեթոդիստներ, ավագ մեթոդիստ, առաջատար մեթոդիստ, գլխավոր մեթոդիստ, առաջինից վեցերորդ կարգերի արխիվ կարգավորողներ և բրիգադավարներ, տեսուչ, ավագ տեսուչ.

հնագիրներ (պոլեոգրաֆ)՝ հնագիր, առաջին և երկրորդ կարգերի հնագիրներ, ավագ հնագիր, առաջատար հնագիր, գլխավոր հնագիր, թարգմանիչ, գրադարանավար, ավագ գրադարանավար, մատենագետ (բիբլիոգրաֆ), ավագ մատենագետ.

հնագրագետներ (արխեոգրաֆ)՝ հնագրագետ, առաջին և երկրորդ կարգերի հնագրագետներ, ավագ հնագրագետ, առաջատար հնագրագետ, գլխավոր հնագրագետ, սրբագրիչ, առաջին և երկրորդ կարգերի սրբագրիչներ, խմբագիր, առաջին և երկրորդ կարգերի խմբագիրներ, ավագ խմբագիր, տեխնիկական խմբագիր.

ապարատավարներ՝ ապարատավար, ավագ ապարատավար, համակարգչի ապարատավար, ինժեներ, ավագ ինժեներ, օպերատոր, հսկող, հսկող վարպետ, ավագ հսկող վարպետ, ստուգող, տեխնիկ, վարպետ տեխնիկ, հերթապահ տեխնիկ, ավագ հերթապահ տեխնիկ, լաբորանտ, ավագ լաբորանտ, մոնտաժող, հայտածող.

երևակողներ՝ երևակող, վարպետ երևակող, ավագ վարպետ երևակող, լաբորանտ, ավագ լաբորանտ, լուսանկարիչ.

վերականգնողներ՝ վերականգնող, վարպետ վերականգնող, ավագ վարպետ վերականգնող, ախտահանող, լաբորանտ.

կազմարարներ՝ կազմարար, վարպետ-կազմարար, ավագ վարպետ-կազմարար, լաբորանտ.

պետեր և տեղակալներ, տնօրեններ և փոխտնօրեններ, վարիչներ և տեղակալներ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱՀԱՆԴԻՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Բալետի պարողներ, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող դերասաններ, տրավեստի (տղայի կամ պատանու դեր կատարող կին) դերասաններ, կրկեսի և համերգային կազմակերպությունների օդային մարմնամարզիկներ, սարքերի վրա աշխատող մարմնամարզիկներ, մոտոհեծանվաֆիգուրիստներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ, ըմբիշներ, ուժային աճպարարներ, հեծյալ ակրոբատներ, լարախաղացներ, վայրի գազաններ վարժեցնողներ, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասաններ, կրկեսային համարներ կատարող ծաղրածուներ, կասկադյորներ.

2. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական-դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասաններ, թատրոնների մանկավարժ-դաստիարակներ, համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստներ, ինչպես նաև երաժշտական թատրոնների նվագախմբերում, սիմֆոնիկ նվագախմբերում փողային գործիքներ նվագողներ, տիկնիկային թատրոնների տիկնիկներ խաղացնող դերասաններ.

3. Համերգային կազմակերպությունների, երաժշտական էստրադային նվագախմբերի փողային գործիքներ նվագող դերասաններ, երգչախմբային կոլեկտիվների բարձր կատեգորիա ունեցող մենակատար դերասաններ, ծաղրածուներ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Կենսաթոշակները նշանակվում են քաղաքացիների` սույն կարգով սահմանված ձևի դիմումների և անհրաժեշտ մյուս փաստաթղթերի հիման վրա:

 

I. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

1. Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է`

1) անձնագիրը,

2) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

3) սոցիալական ապահովագրության վճարումներ կատարված լինելու մասին պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթուղթ),

4) լուսանկար (4 x 6 սմ չափի):

Անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև`

ա) բռնադատվածի վկայականի պատճենը, ինչպես նաև արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործի կարճման մասին որոշումը,

բ) ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը և դրա պատճենը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը և դրա պատճենը, կամ դատարանի վճիռը և դրա պատճենը,

գ) երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը և դրա պատճենը,

դ) հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից անձնագրի փոխարեն տրված` անձը հաստատող փաստաթուղթը:

2. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, քաղաքացին ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցուցանիշների ցուցակների հաստատման մասին» N 140 որոշմամբ հաստատված թիվ 1 կամ թիվ 2 ցուցակում նշված մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը (տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը), իսկ հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտ) հիվանդ անձանց կենսաթոշակ նշանակելու համար` հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

3. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, քաղաքացին ներկայացնում է նաև`

ա) թռիչքային գրքույկը և դրա պատճենը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի օդային նավատորմի թռիչքային մասնագետի պաշտոն զբաղեցնելու, թռիչքային ժամերի և ստաժի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքը,

բ) երթևեկության ծառայության ենթակարգավարի (դիսպետչերի, թռիչքների ղեկավարի) գրքույկը և դրա պատճենը:

4. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, քաղաքացին ներկայացնում է նաև հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

5. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է`

1) անձնագիրը,

2) կերակրողի մահվան վկայականը և դրա պատճենը (կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը),

3) կերակրողի աշխատանքային գրքույկը, դրա պատճենը և սոցիալական ապահովագրության վճարումներ կատարված լինելու մասին պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթուղթ) կամ ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր,

4) կերակրողի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների` կերակրողի մահվան օրվա դրությամբ բնակության վայրում նրա հետ հաշվառված լինելու մասին բնակարանային շահագործման տեղամասի կամ համատիրության, կամ տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև նրանց անձնագրերը (իսկ անչափահասների համար` ծննդյան վկայականները և դրանց պատճենները):

Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև`

ա) ամուսնության վկայականը և դրա պատճենը,

բ) կերակրողի` 8 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձի գրավոր հայտարարությունը չաշխատելու, իսկ հետագայում աշխատանքի անցնելու դեպքում` դրա մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղյակ պահելու պարտավորության մասին,

գ) կերակրողի` 18 տարին չլրացած եղբոր, քրոջ կամ թոռան` ծնողների անաշխատունակությունը հավաստող փաստաթուղթ (տարիքային կենսաթոշակ ստանալու մասին տեղեկանքը կամ հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը),

դ) ընտանիքի չափահաս անդամի հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև անձի գրավոր հայտարարությունը չաշխատելու, իսկ հետագայում աշխատանքի անցնելու դեպքում` դրա մասին տեղյակ պահելու պարտավորության մասին,

ե) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը,

զ) խորթ որդու (դստեր) անձնագիրը կամ ծննդյան վկայականը և դրանց պատճենները,

է) խնամակալություն և հոգաբարձություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքը խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին:

6. Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, քաղաքացին անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև այդ կենսաթոշակի իրավունքը տվող աշխատանքի բնույթի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքը, անհրաժեշտության դեպքում` մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառված լինելու մասին տեղեկանքը:

7. Մասնակի կենսաթոշակի համար հաշվառվելիս քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է`

1) անձնագիրը,

2) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հավաստող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

3) սոցիալական ապահովագրության վճարումներ կատարված լինելու մասին պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթուղթ):

 

II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

8. Ծերության կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է անձնագիրը և դրա պատճենը:

9. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին ներկայացնում է անձնագիրը և հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

10. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին ներկայացնում է սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերը, բացի սույն ցանկի 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերից:

11. Անհրաժեշտության դեպքում ներկայացվում է նաև փաստացի բնակության վայրի մասին բնակարանային շահագործման տեղամասի կամ համատիրության, կամ տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքը:

 

III. ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ

 

12. Թաղման նպաստ ստանալու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է`

ա) անձնագիրը,

բ) կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը:

13. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարն ստանալու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է`

ա) անձնագիրը և դրա պատճենը,

բ) կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը,

գ) ամուսինը` նաև ամուսնության վկայականը և դրա պատճենը, երեխան (զավակը)` նաև ծննդյան վկայականը և դրա պատճենը:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման

 

Ձև

___________________________________________________________
                                                                      (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը)
Քաղ. _______________________________________________________
                                                                       (անունը, հայրանունը, ազգանունը)
Բնակության վայրը _______________________________________________
                                                                     (հաշվառման կամ փաստացի բնակության վայրը` ընդգծել)
 
_______________________________ հեռ. ________________________
___________________________________________________________
 
Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր
 
Սերիան __________________________ համարը ______________________
 
Տրվել է ___________________________ ում կողմից ___________________
 
Ծննդյան օրը, ամիսը, տարին __________________ սեռը ___________________
 
Դ Ի Մ ՈՒ Մ
 
Խնդրում եմ ինձ նշանակել կենսաթոշակ, վերահաշվարկել կենսաթոշակը, փոխել կենսաթոշակի
տեսակը (ընդգծել)
Կենսաթոշակի տեսակը ______________
Այլ համակարգից կենսաթոշակ չի նշանակվել, նշանակվել է (ընդգծել)
Աշխատում եմ, չեմ աշխատում (ընդգծել)
 
Քաղ. _______________________________________________________
                                                                              (անունը , հայրանունը, ազգանունը)
Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի __________________________________
                                                                                     (մասնագետի անունը, ազգանունը)

Դիմումի գրանցման համարը ___________ օրը, ամիսը, տարին ________________

 

Կենսաթոշակ նշանակելու համար չբավականացնող փաստաթղթերը

Ներկայացնելու ժամկետը

1.  
2.  
3.  
4.  
5.  

 

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլն) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

 

__________________________________________________________

(կտրման գիծ)

 

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլն) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

 

Ներկայացված փաստաթղթերի

Ներկայացնելու օրը, ամիսը, տարին

Դիմողին վերադարձված փաստաթղթերը

ցանկը

թիվը

 

 

1 .

Դիմում

     

2 .

Աշխատանքային գրքույկ

     

3 .

Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթեր

     

4 .

Այլ փաստաթղթեր

     

5 .

       

6 .

       

7 .

       

 

Դիմող ____________________                ___________________
                 (անունը, հայրանունը, ազգանունը)                                          (ստորագրությունը)
 
Դիմելու օրը, ամիսը, տարին ____________________________

 

Ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը

Ներկայացնելու օրը, ամիսը, տարին

Ընդունող մասնագետի ազգանունը

Ներկայացնողի ազգանունը

1.      
2.      
3.      
4.      

 

__________________________________________________________

(կտրման գիծ)

 

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

Քաղ. _______________________________________________________
                                                                              (անունը , հայրանունը, ազգանունը)
Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի __________________________________
                                                                                     (մասնագետի անունը, ազգանունը)

Դիմումի գրանցման համարը ___________ օրը, ամիսը, տարին ________________

 

Կենսաթոշակ նշանակելու համար լրացուցիչ ներկայացվող փաստաթղթերը

Ներկայացնելու ժամկետը
(օրը, ամիսը, տարին)

1.  
2.  
3.  
4.  
5.  


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման

 

Ձև

 

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

_____________________________________ զբաղվածության տարածքային կենտրոնը,
                      (զբաղվածության կենտրոնի անվանումը)
 
«Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան`
_______________________________________________________________
                                                     (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման անվանումը)
 
առաջարկում է ժամկետից շուտ կենսաթոշակ նշանակել
քաղ.______________________ -ին` ծնված
                                                                                                                  (անունը, հայրանունը, ազգանունը)
19____թ. ___________________ ____________ -ին, ___________________
__________________________________________________________________:
                                                                            (բնակության վայրը)
 
Որպես գործազուրկ հաշվառված է _____________________________________ -ում
                                                                               (զբաղվածության կենտրոնի անվանումը)
___________________________________________________________________
                                                           (հաշվառման օրը, ամիսը, տարին, համարը)
 
և ունի 12 օրացուցային ամիս տևողությամբ գործազրկության նպաստ ստանալու իրավունք:
 
Զբաղվածության կենտրոնի տնօրեն ____________________ ____________________
                                                                           (անունը, ազգանունը)                                  (ստորագրությունը)
 
_______ ___________ 200 թ.
 
Կ.Տ. 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման

 

Ձև

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր  N

 

_______________________________________ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը,
                           (կենսաթոշակ նշանակող մարմնի անվանումը)
ի պատասխան ____________________________________ զբաղվածության
                                                (զբաղվածության կենտրոնի անվանումը)
 
կենտրոնի N ______ առաջարկության, հայտնում է, որ քաղ. ____________________
                                                                                                               (անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________________ -ին`
 
ա) կենսաթոշակ է նշանակվել 200 թ. ______________________________ -ից,
 
բ) կենսաթոշակ նշանակելը մերժվել է ____________________________________
 
___________________________________________________ պատճառով:
                                                                 (մերժման պատճառը)
 
Կենսաթոշակ նշանակող
ստորաբաժանման ղեկավար _____________________ ________________________
                                                          (անունը, ազգանունը)                                       (ստորագրությունը)
____ __________ 200 թ.
 
Կ.Տ.


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 9
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման

 

Ձև

 

Կ Ե Ն Ս Ա Թ Ո Շ Ա Կ Ի  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

__________________________________________________________
                              (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման անվանումը)
 
ՎԿԱՅԱԿԱՆ N _________
 
 

 Ազգանունը ___________________
 Անունը ______________________
 Հայրանունը ___________________

______________________________
                                                                                      (կենսաթոշակառուի ստորագրությունը)
 
                                                Վկայականը տրվել է ______________________
                                                                                                            (օրը, ամիսը, տարին)
 
Նշանակված է ապահովագրական,
սոցիալական կենսաթոշակ (ընդգծել)
 
Կենսաթոշակի տեսակը _________________________
Ստաժի տևողությունը ________________________
                                                           (օրը, ամիսը, տարին)
Կենսաթոշակի չափը _________________________ դրամ
 
Երբ է նշանակվել _____ ______________ 200 թ.
               մինչև _____ ______________ 200 թ.
 
Կենտրոնի տնօրեն ________________________
                                                     (ստորագրությունը)
Մասնագետ ____________________________
                                              (ստորագրությունը)
 
Կ.Տ.
 
Կատարվել է փոփոխություն
 
1. Տեսակի _______________________________________________
                                                                                 (տեսակը)
2. Հաշմանդամության խմբի և ժամկետի ______________________
 
3. Կերակրողին կորցնելու դեպքում` ստացողների թվի _________
                                                                                                   (թիվը)
4. Կենսաթոշակի վերահաշվարկի հիմքի _____________________
 
5. Այլ պատճառով ______________________________________
                                                                      (նշել պատճառը)
 
Կենսաթոշակի չափը __________________________________դրամ
 
Վճարման սկիզբը ______ _______________ 200 թ.
 
                վերջը ______ _______________ 200 թ.
 
Կենտրոնի տնօրեն ______________________
                                                  (ստորագրությունը)
 
Մասնագետ ______________________
                                          (ստորագրությունը)
 
Կ.Տ.
 
Ընտանիքի այն անդամները, որոնց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել

 

Անունը, հայրանունը,
ազգանունը

Ազգակցական
կապը

Ծննդյան
տարեթիվը

Հաշմանդամության
խումբը

       
       
       
       

 

Կենսաթոշակի ժամկետը երկարաձգված է
սկսած ______ ___ -ից մինչև _____- ը
_________________
             (գումարով)
 
Կենտրոնի տնօրեն _______________
                                           (ստորագրությունը)
       Կ.Տ.  
Կենսաթոշակի ժամկետը երկարաձգված է
սկսած ______ ___ -ից մինչև _____- ը
_________________
             (գումարով)
 
Կենտրոնի տնօրեն _______________
                                           (ստորագրությունը)
Կ.Տ.  
Կենսաթոշակի ժամկետը երկարաձգված է
սկսած ______ ___ -ից մինչև _____- ը
_________________
             (գումարով)
 
Կենտրոնի տնօրեն _______________
                                           (ստորագրությունը)
      Կ.Տ.  
Կենսաթոշակի ժամկետը երկարաձգված է
սկսած ______ ___ -ից մինչև _____- ը
_________________
             (գումարով)
 
Կենտրոնի տնօրեն _______________
                                           (ստորագրությունը)
     Կ.Տ.  


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան