Գլխավոր տեղեկություն
Номер
N 1363-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.25/55.1 Հոդ.952
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.09.2002
Дата вступления в силу
01.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1363-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության վարկային համաձայնագրով նախատեսված դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով Դատարանների նախագահների խորհրդի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

ա) որոշման՝

վերնագրում և նախաբանում «ու վերաքննիչ» բառերը փոխարինել «, վերաքննիչ և տնտեսական» բառերով.

նախաբանում «և 20» բառերը փոխարինել «, 20 և 203» բառերով.

1-ին կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածի վերնագիրը «վերաքննիչ» բառից հետո լրացնել «և տնտեսական» բառերով.

բ) որոշմամբ հաստատված՝

N 1 հավելվածը լրացնել հետևյալ տողերով՝

«7. Տնտեսության վարիչ                      1

8. Համակարգչի ավագ օպերատոր         1».

N 2 հավելվածը լրացնել հետևյալ տողերով՝

«8. Տնտեսության վարիչ                      1

9. Համակարգչի ավագ օպերատոր         1»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 9
Երևան