«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2042-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի առաջին մասով, 116-րդ հոդվածի առաջին մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի նոյեմբերի 13-ի ՆՀ-1202-Ն հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ ստեղծելով՝
ա) Ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչություն՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով.
բ) Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով.
գ) «Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալություն» Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ երկամսյա ժամկետում՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության որակի տեսչության և Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալության կանոնադրություններն ու կառուցվածքները.
բ) սահմանված կարգով համապատասխան առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 26 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.08.2003, N 1006-Ն | 04.09.2003, N 2042-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|