Գլխավոր տեղեկություն
Номер
N 2042-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2003-04.09.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.62
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Дата вступления в силу
25.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2042-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի առաջին մասով, 116-րդ հոդվածի առաջին մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի նոյեմբերի 13-ի ՆՀ-1202-Ն հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ ստեղծելով՝

ա) Ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչություն՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով.

բ) Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով.

գ) «Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալություն» Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ երկամսյա ժամկետում՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության որակի տեսչության և Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալության կանոնադրություններն ու կառուցվածքները.

բ) սահմանված կարգով համապատասխան առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 26

Երևան