Գլխավոր տեղեկություն
Номер
N 2046-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.22/5(240) Հոդ.74
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Дата вступления в силу
23.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2046-Ն

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցության միջոցով 2002-2003 թվականներին Հայաստանի Հանրապետությունում կառուցապատվող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու գործընթացն ապահովելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» և «ժդ» կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

ա) կառուցապատվող տարածքի սահմաններում գտնվող, շինարարական աշխատանքների կազմակերպմանը խոչընդոտող, անօթևան քաղաքացիների կողմից բնակության համար օգտագործվող ոչ հիմնական շինությունները կարող են ազատվել և հեռացվել տվյալ տարածքից համաձայն նշված ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների և համայնքի ղեկավարի միջև բնակտարածությամբ ապահովելու (բնակարանի և (կամ) բնակարանների գնման վկայագիր հատկացնելու) մասին կնքված պայմանագրի.

բ) յուրաքանչյուր կառուցապատվող տարածքի սահմանները (մանրամասն հատակագծման նախագիծը), քաղաքապետի ներկայացմամբ, հաստատում է համապատասխան մարզպետը.

գ) համաձայն կնքված պայմանագրի՝ մինչև բնակելի տարածությամբ ապահովումը կառուցապատվող տարածքում գտնվող ոչ հիմնական շինություններում բնակվող անօթևան քաղաքացիներին բնակտարածություն վարձակալելու համար ցուցաբերվում է ուղղակի ֆինանսական աջակցություն, բայց ոչ ավելի, քան 2 տարվա ժամկետով: Ընդ որում, վարձավճարի չափը չպետք է գերազանցի ամսական 10000 դրամը.

դ) ուղղակի ֆինանսական աջակցության գումարը վճարվում է համայնքի ղեկավարի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ՝ կնքված վարձակալական պայմանագրի պայմանների ստուգման արդյունքների հիման վրա.

ե) կառուցապատվող տարածքներից ազատված ոչ հիմնական շինությունների հեռացման աշխատանքներն իրականացնում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքներում կառուցապատման աշխատանքների կազմակերպման հաստատված ժամանակացույցի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Գյումրու քաղաքապետարանին հատկացնել 30,000.0 հազ. դրամ, այդ թվում՝

ա) կառուցապատվող տարածքներում գտնվող ոչ հիմնական շինություններում բնակվող անօթևան քաղաքացիներին բնակտարածություն վարձակալելու համար ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ 20,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտներ» հոդվածով.

բ) «Մուշ-2» թաղամասի ջերմամատակարարման խնդիրների լուծման նպատակով՝ 10,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով:

3. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1, 4 և 5 հավելվածներում կատարել վերաբաշխում ու փոփոխություններ համաձայն NN 1-5 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 6 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2046-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻՑ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻՑ N 5 ՀԱՎԵԼՎԱԾ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Փոփոխություններ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (փակագծերում՝ նվազեցումները)

խումբը

ենթա-
խումբը

տարի

08

02

Գյումրի քաղաքում ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող, մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն

30,000.0


Շիրակի մարզպետարան

30,000.0

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտներ» հոդվածով

30,000.0

08

02

01. Բնակարանային շինարարություն

(30,000.0)

Շիրակի մարզպետարան

(30,000.0)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով

(30,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2046-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (փակագծերում՝ նվազեցումները)

խումբը

ենթա-
խումբը

տարի

08

02

Գյումրի քաղաքում ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող, մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն

(30,000.0)


Շիրակի մարզպետարան

(30,000.0)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտներ» հոդվածով

(30,000.0)

14

06

08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

30,000.0


ՀՀ կառավարություն

30,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2046-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

Մարզը, բնակավայրը

Գումարը
(մլն դրամ)

Գործարկվող հզորությունը

Ընդամենը

(30.0)

 

I. Բնակարանային

(30.0)

 

ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող, մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն

(30.0)

 

ՀՀ Շիրակի մարզ

(30.0)

 

I. Բնակարանային

(30.0)

 

ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող, մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն

(30.0)

 

այդ թվում՝

քաղ. Գյումրի

(30.0)

 

I. Բնակարանային

(30.0)

 

ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող, մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն

(30.0)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2046-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻՑ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻՑ N 5 ՀԱՎԵԼՎԱԾ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Իրականացվող ծրագրերի, դրանց շրջանակներում կառուցվող օբյեկտների և իրականացվող միջոցառումների, ինչպես նաև դրանց կատարողների անվանումները

Ընդամենը՝ ծախսեր (փակագծերում՝ նվազեցումները)

այդ թվում՝

ընթացիկ ծախսեր

կապիտալ ծախսեր

որից՝

խումբը

ենթա-
խումբը

կապիտալ շինարա-
րության ծախսեր

այլ կապիտալ ակտիվների ձեռքբերում

 

 

ՀՀ Շիրակի մարզպետարան

(30,000.0)

(30,000.0)

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

 

08

02

2. Ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող, մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն

(30,000.0)

(30,000.0)

 

 

 

որից՝
քաղ. Գյումրի

(30,000.0)

(30,000.0)

 

 

 


ՀՀ Շիրակի մարզպետարան

30,000.0

 

30,000.0

30,000.0

 

այդ թվում՝

 

       

08

02

1. Բնակարանային շինարարություն

30,000.0

 

30,000.0

30,000.0

 

որից՝
Գյումրի քաղաքի Գորկու 72 կոոպերատիվ շենք

30,000.0

 

30,000.0

30,000.0

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2046-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և կատարողների անվանումները

Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը (փակագծերում՝ նվազեցումները)

այդ թվում՝ ըստ ծախսատեսակների

խումբը

ենթա-
խումբը

կապիտալ շինարա-
րություն

կապի-
տալ նորո-
գում

նախագծահե-
տազոտական, երկրաբանա-
հետախու-
զական և գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ

այլ կապի-
տալ ծախսեր

 

 

ՀՀ Շիրակի մարզպետարան


(30,000.0)

(30,000.0)

 

 

 

 

 

 

 

 

 

08

02

Բնակարանային շինարարություն

(30,000.0)

(30,000.0)

այդ թվում՝
2. Գյումրի քաղաքի
Գորկու 72
կոոպերատիվ շենք

(30,000.0)

(30,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2046-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և կատարողների անվանումները

Փակագծերում՝ նվազեցումները

խումբը

ենթա-
խումբը

տարի

 08

 09

ՀՀ Շիրակի մարզպետարան

(30,000.0)

Բնակարանային շինարարություն

(30,000.0)

այդ թվում՝
2. Գյումրի քաղաքի Գորկու 72 կոոպերատիվ շենք

(30,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան