Գլխավոր տեղեկություն
Номер
N 1718-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.01.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.80
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2003
Дата вступления в силу
22.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1718-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածի «Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «101. Լճավանի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «101. Լճավան գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 23
Երևան