Գլխավոր տեղեկություն
Номер
N 1999-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.37
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Дата вступления в силу
25.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 1999-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքային ենթակայության «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

3. Սահմանել, որ`

ա) «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան արտադպրոցական մշակութային ուսուցման ու դաստիարակության իրականացումն է.

բ) «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` համակարգչային ուսուցման իրականացում.

գ) «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով.

դ) մինչև վերակազմակերպումը՝ «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան՝ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

4. «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

5. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) սահմանել «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

6. «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 17

Երևան