Գլխավոր տեղեկություն
Номер
N 831-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.710
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Дата вступления в силу
31.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2003 թվականի N 831-Ն

ԼՈՒԾԱՐՎԱԾ «ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Լուծարված «Մայիսյանի մեխանիկական վերանորոգման» փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել դասական աճուրդով՝ որպես մեկ ամբողջական միավոր։

1.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 3000.0 հազ. դրամ։

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.

բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր.

գ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 9
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան