«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2003 թվականի N 1279-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 518 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 518 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված՝ Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝
ա) պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,5 հեկտար վարելահողը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ մարզադաշտի ընդլայնման համար՝ համաձայն հավելվածի.
բ) քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից 0,3 հեկտարը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2003 թ. հոկտեմբերի 14 Երևան
Ա. Մարգարյան
|
ՀՀ կառավարության 2003 թվականի |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՎԵԴՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |