Գլխավոր տեղեկություն
Номер
N 2020-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.48
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Дата вступления в силу
16.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2020-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 1 հավելվածի պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորվող` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության` պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 38-րդ կետով.

«38. ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 14
Երևան