Գլխավոր տեղեկություն
Номер
N 1567-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.23/80(452) Հոդ.1046
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.2002
Дата вступления в силу
12.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1567-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային ծառայողների ռոտացիա իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1567-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պաշտոններում ռոտացիա իրականացնելու կարգը:

2. Ռոտացիայի ենթակա հարկային ծառայության պաշտոններն են`

տարածքային (մարզային) հարկային տեսչության պետ,

տարածքային (մարզային) հարկային տեսչության պետի տեղակալ,

տարածքային (մարզային) հարկային տեսչության բաժնի պետ,

հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր,

հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

հարկային մարմնի ավագ օպերլիազոր,

հարկային մարմնի հարկային տեսուչ,

հարկային մարմնի օպերլիազոր,

տարածքային (մարզային) հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,

տարածքային (մարզային) հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,

տարածքային (մարզային) հարկային տեսչության հարկային տեսուչ:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հարկային ծառայողների աշխատանքը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով` հարկային ծառայությունում համապատասխանաբար իրար հաջորդող առնվազն երկամյա աշխատանքային փուլերով:

Ռոտացիան հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխումն է հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում:

4. Ռոտացիան չի տարածվում սույն կարգի 2-րդ կետում չնշված հարկային ծառայության պաշտոնների վրա:

5. Հարկային ծառայողի ռոտացիան իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

6. Առանձին դեպքերում, հարկային ծառայության մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված հիմնավորմամբ, հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկային ծառայողների ռոտացիա չիրականացնել:

7. Հարկային մարմնի ղեկավարը հարկային ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան