Գլխավոր տեղեկություն
Номер
N 1848-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2002-10.07.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.18/56(231) Հոդ.1305
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.12.2002
Дата вступления в силу
28.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2002 թվականի N 1848-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 28183 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

1.2. Սահմանել «Երևանի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 17172 հազ. դրամ:

1.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 4293 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

1.4. «Երևանի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 11011 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 186 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 3535 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքի գծով՝ 3487 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորում և մուտքեր՝ 181 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 1256 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 2366 հազ. դրամ:

1.5. «Երևանի թռչնաբուծական փորձարարական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 61556 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անի-Տեստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել մցույթով մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող 348 բաժնետոմսի գնահատված արժեքը՝ 15588 հազ. դրամ:

2.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 7794 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

2.4. «Անի-Տեստ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 42071 հազ. դրամ, այդ թվում՝

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 4158 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 14897 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 22443 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 573 հազ. դրամ:

2.5. «Անի-Տեստ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 8430 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իգդիր-Սեկո» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 2575 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

3.2. Սահմանել «Իգդիր-Սեկո» փակ բաժնետիրական ընկերության՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 8323 հազ. դրամ:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 2081 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

3.4. «Իգդիր-Սեկո» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 107 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 23 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 67 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 17 հազ. դրամ:

3.5. «Իգդիր-Սեկո» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 21027 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նեկտար մեղվաբուծական արտադրական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 20536 հազ. դրամ:

4.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 10268 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

4.4. «Նեկտար մեղվաբուծական արտադրական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 491 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 258 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 183 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 50 հազ. դրամ:

4.5. «Նեկտար մեղվաբուծական արտադրական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում:

4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 1610 հազ. դրամ գնահատված «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 764 որոշմամբ առանձնացված ջերմոցային տնտեսության գույքը (Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, թ.1 ռադիոկայմ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Գագիկ Մուրադյանին (անձնագիր՝ AF 0404404) (այսուհետ՝ գնորդ):

5.2. Սահմանել «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության ջերմոցային տնտեսության գույքի վաճառքի գինը՝ 500 հազ. դրամ:

5.3. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Ավտոտրանս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 15896 հազ. դրամ գնահատված՝ 2854 քառ. մետր տարածք զբաղեցնող արտադրական 2-րդ մասնաշենքը (քաղ. Երևան, Տիգրանյան 27) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը՝ համապատասխանաբար նվազեցնելով «Ավտոտրանս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 35112 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ավտոտրանս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

6.3. Սահմանել «Ավտոտրանս» փակ բաժնետիրական ընկերության՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 6870 հազ. դրամ:

6.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 6870 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 100 տոկոսին:

6.5. «Ավտոտրանս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 28242 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 436 հազ. դրամ,

ընթացիկ պարտավորություններ՝ ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 6627 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1127 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 342 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 19710 հազ. դրամ:

6.6. «Ավտոտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ՝

գնորդը պարտավորվում է ստեղծել 90 նոր աշխատատեղ, այդ թվում՝

1-ին տարում՝ 20 աշխատատեղ,

2-րդ տարում՝ 30 աշխատատեղ,

3-րդ տարում՝ 40 աշխատատեղ.

երեք տարվա ընթացքում կատարել 4,5 մլն դրամի ներդրումներ, այդ թվում՝

1-ին տարում՝ 1,0 մլն դրամ,

2-րդ տարում՝ 1,5 մլն դրամ,

3-րդ տարում՝ 2,0 մլն դրամ.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 13160 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրու Արիե Կուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

7.2. Սահմանել «Գյումրու Արիե Կուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 9290 հազ. դրամ, որը համապատասխանում է 9290 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Սահմանել «Գյումրու Արիե Կուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 9290 հազ. դրամ:

7.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 2324 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

7.5. «Գյումրու Արիե Կուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3870 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 24 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2506 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 1340 հազ. դրամ:

7.6. «Գյումրու Արիե Կուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով՝ 7324876 դրամ գնահատված «Զովք» առևտրաարտադրական ֆիրմային խանութը մասնավորեցնել դասական աճուրդով:

8.2. Սահմանել աճուրդի մեկնարկային գինը` 300,0 հազ. դրամ:

8.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2003, N 748-Ն 10.07.2003, N 1848-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան