«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2003 թվականի N 1138-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքների վերացման և վթարային դարձած շինությունների վերակառուցման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Գյումրի քաղաքի «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած չորսհարկանի շինությունը հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների իրականացման մասին» N 15 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածի ցանկը լրացնել նոր` 7-րդ կետով.
7. |
«Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժումից հետո մնացած չորսհարկանի շենք` 3-րդ աստիճանի վթարային |
քաղ. Գյումրի Գարեգին Նժդեհի փողոց |
Շիրակի մարզպետարան |
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.11.2017, N 1430-Ն | 09.12.2017, N 1138-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|