Գլխավոր տեղեկություն
Номер
N 1835-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2002-13.03.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1284
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.11.2002
Дата вступления в силу
12.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1835-Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 116-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 19-րդ հոդվածերով, ինչպես նաև Երևանի քաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի համալիր զարգացման միասնական քաղաքականություն վարելու, շարժակազմի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու և ուղևորների սպասարկումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի թիվ 2983 ավտոշարասյուն» և «Կենտրոնական դիսպետչերական» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության:

2. Սահմանել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 551325566 դրամ:

3. «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 28
Երևան