Գլխավոր տեղեկություն
Номер
N 1823-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2002-25.03.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1282
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2002
Дата вступления в силу
21.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2002 թվականի N 1823-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 379 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 200 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի «Զբաղվածության պետական ծառայության մասին» N 379 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ զբաղվածության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են՝

ա) զբաղվածության պետական կարգավորման գործառույթների իրականացման ապահովումը.

բ) զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) աշխատանքի շուկայի վերլուծության և կանխատեսումների կատարում՝ գործատուների մոտ սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների, աշխատողների ազատման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման մասին տեղեկությունների հիման վրա.

բ) գործակալության տարածքային մարմիններից ստացված զբաղվածության տարածքային ծրագրերի նախագծերի ամփոփում, դրանք նախարարի հաստատմանը ներկայացնելը և հաստատումից հետո դրանց իրականացում.

գ) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար նախարարին՝ ֆինանսավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

դ) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող խորհրդատվության իրականացում և ազատ աշխատատեղերի մասին տեղեկությունների տրամադրում.

ե) աշխատանք փնտրող, այդ թվում՝ հաշմանդամ անձանց հաշվառում.

զ) աշխատանք փնտրող չզբաղված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ տալը, գործազրկության նպաստի կամ դրամական օգնության նշանակում, ինչպես նաև դրանց վճարման կասեցում կամ դադարեցում.

է) աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման գործում աջակցություն.

ը) գործատուներին անհրաժեշտ մասնագիտություն և մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների առաջարկում.

թ) գործազուրկ անձանց վերամասնագիտացման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

ժ) հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով՝ նրանց մասնագիտական ուսուցման կազմակերպման աշխատանքների իրականացում.

ժա) գործատուների հետ համաձայնեցնելով՝ նրանց մոտ հաշմանդամների համար առանձին մասնագիտացված ստորաբաժանումների ստեղծում.

ժբ) գործազուրկներին ֆինանսական աջակցության ցուցաբերում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և գործատուների մոտ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու գործում.

ժգ) վարձատրվող հասարակական աշխատանքներին գործազուրկների մասնակցության ապահովում.

ժդ) այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի ծախսերի փոխհատուցման ապահովում.

ժե) զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցում.

ժզ) համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում, ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ժէ) անձանց զբաղվածության կամ կենսաթոշակ ստանալու մասին տեղեկություններ ստանալու նպատակով անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից գրավոր հարցման կատարում.

ժը) բնակչության զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ նախարարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժթ) աշխատուժի տարածքային տեղաշարժերի ուսումնասիրություն և դրանց կարգավորման վերաբերյալ նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

ի) աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը կարգավորող ծրագրերի իրականացում.

իա) զբաղվածության ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ համագործակցություն.

իբ) հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տարածքային և հանրապետական համաձայնեցման կոմիտեների հետ համագործակցություն.

իգ) զբաղվածության բնագավառում կատարվող աշխատանքների ընթացքի լուսաբանում զանգվածային լրատվության միջոցներով և զբաղվածության բնագավառի մասին տեղեկությունների հրապարակում.

իդ) քաղաքացիների դիմումների, առաջարկությունների ու բողոքների քննարկում, դրանց պատասխանելը և ընթացք տալը.

իե) միջազգային, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցություն։

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը:

Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է բնակչության զբաղվածության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է իր տեղակալի իրավասությունները.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

Գործակալության տարածքային մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, գործակալության և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Բաժիններ

 

Աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժին

Ծրագրերի համակարգման բաժին

Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժին

Տարածքային կենտրոնների աշխատանքների համակարգման բաժին

Տնտեսագիտական բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

Աշտարակի զբաղվածության տարածքային կենտրոն

Ապարանի զբաղվածության տարածքային կենտրոն

Ծաղկահովտի զբաղվածության տարածքային կենտրոն

Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն

Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն

Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն

Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն

Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն

Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն

Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն

Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոն

Գավառի զբաղվածության տարածքային կենտրոն

Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն

Մարտունու զբաղվածության տարածքային կենտրոն

Սևանի զբաղվածության տարածքային կենտրոն

Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն

Ալավերդու զբաղվածության տարածքային կենտրոն

Սպիտակի զբաղվածության տարածքային կենտրոն

Ստեփանավանի զբաղվածության տարածքային կենտրոն

Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն

Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոն

Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոն

Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն

Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոն

Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն

Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն

Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոն

Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոն

Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոն

Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն

Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոն

Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն

Վայքի զբաղվածության տարածքային կենտրոն

Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոն

Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոն

Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն

Բերդի զբաղվածության տարածքային կենտրոն

Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

Երևան քաղաքում՝

 

Կենտրոնի զբաղվածության տարածքային կենտրոն

Էրեբունու զբաղվածության տարածքային կենտրոն

Արաբկիրի զբաղվածության տարածքային կենտրոն

Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոն

Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն

Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն

Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն

Քանաքեռ-Զեյթունի զբաղվածության տարածքային կենտրոն

Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն

Նոր Նորքի զբաղվածության տարածքային կենտրոն

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան