Գլխավոր տեղեկություն
Номер
N 1696-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.20/50(225) Հոդ.1170
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.11.2002
Дата вступления в силу
21.11.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1696-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Հայգյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար, համապատասխանաբար նվազեցնելով «Հայգյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 172943 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 200 բաժնետոմսը մասնավորեցնել մրցույթով:

1.3. Սահմանել «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 154785 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 77393 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

1.5. «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 18158 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 7890 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 122 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 5706 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 494 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 3946 հազ. դրամ:

1.6. «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը՝ առաջին 3 տարվա կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 146227 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սյունէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 3109 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

2.2. Սահմանել «Սյունէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 61083 հազ. դրամ:

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 15271 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

2.4. «Սյունէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 85144 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 1333 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 14626 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 11128 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 50934 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 4286 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 2837 հազ. դրամ:

2.5. «Սյունէներգաշին» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 92985 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշմամբ «Նաիրի» բուժառողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Արզնի» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 8900 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

3.2. Սահմանել «Արզնի» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 46879 հազ. դրամ:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 23440 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

3.4. «Արզնի» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 46106 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 50 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 454 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 14 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով՝ 45000 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 588 հազ. դրամ:

3.5. «Արզնի» առողջարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մասնավորեցման պայմանագրում նշել «Արզնի» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլն առնվազն 10 տարի ժամկետով պահպանելու մասին.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է 4 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 50 նոր աշխատատեղ, այդ թվում՝

2002 թվականին՝ 20 մլն դրամի չափով ներդրում, 20 աշխատատեղ,

2003 թվականին՝ 20 մլն դրամի չափով ներդրում, 10 աշխատատեղ,

2004 թվականին՝ 30 մլն դրամի չափով ներդրում, 10 աշխատատեղ,

2005 թվականին՝ 30 մլն դրամի չափով ներդրում, 10 աշխատատեղ.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 186421 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի N 953 որոշմամբ «Նաիրի» բուժառողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Ջերմուկ» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 20139 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

4.2. Սահմանել «Ջերմուկ» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 127363 հազ. դրամ:

4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 63682 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

4.4. «Ջերմուկ» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 59058 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 8658 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 50400 հազ. դրամ:

4.5. «Ջերմուկ» առողջարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մասնավորեցման պայմանագրում նշել «Ջերմուկ» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլն առնվազն 10 տարի ժամկետով պահպանելու մասին.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է 3 տարվա ընթացքում կատարել 150 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 50 նոր աշխատատեղ, այդ թվում՝

2002 թվականին՝ 50 մլն դրամի չափով ներդրում, 10 աշխատատեղ,

2003 թվականին՝ 50 մլն դրամի չափով ներդրում, 20 աշխատատեղ,

2004 թվականին՝ 50 մլն դրամի չափով ներդրում, 20 աշխատատեղ.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 1
Երևան