Գլխավոր տեղեկություն
Номер
N 971-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2003-07.11.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.27/43(278) Հոդ.795
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2003
Дата вступления в силу
28.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2003 թվականի N 971-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 500,0 հազ. դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի։

3. Սահմանել, որ՝

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով.

գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝ հրատարակչական գործ։

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը։

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 3
Երևան