Գլխավոր տեղեկություն
Номер
N 1362-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.951
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.09.2002
Дата вступления в силу
26.09.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1362-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն» պետական հիմնարկներ ստեղծելու մասին» N 412 որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն» պետական հիմնարկները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կազմում գործող գործակալությունների՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդին 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կազմում գործող գործակալությունների կանոնադրությունները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 9
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան