Գլխավոր տեղեկություն
Номер
N 1202-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.09.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.09.04/38(213) Հոդ.873
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.08.2002
Дата вступления в силу
14.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1202-Ն

«ԵՂՎԱՐԴԻ ՋՐԱՏԱՐՇԻՆ», «ՍԻՓԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՓԵՏՈՒՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերություններն ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկությունը։

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը՝ դրանց կազմերում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, լուծարվող «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և նշված փակ բաժնետիրական ընկերությունների ոչ պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցիչներին։

3. Լուծարման հանձնաժողովներին՝

ա) լուծարվող «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների ու ձեռնարկության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.

բ) լուծարվող «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը։

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված ընկերությունների և ձեռնարկության լուծարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքի տնօրինման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 12
Երևան