Գլխավոր տեղեկություն
Номер
N 1665-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.11.2002-21.06.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.13/48(223) Հոդ.1136
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.10.2002
Дата вступления в силу
14.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2002 թվականի N 1665-Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 17-ի N 1665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու և վերադաս մաքսային մարմնի միջև, գրավոր ձևով՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելով:

2. Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը վավերացվում է վերադաս մաքսային մարմնի կնիքով և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

3. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից և պահվում կողմերից յուրաքանչյուրի մոտ:

4. Պայմանագիրը հիմք է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից մաքսային ծառայության պաշտոնի նշանակման մասին հրամանի արձակման համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 17-ի N 1665-Ն որոշման

 

Ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան

____ ___________ 200  թ.

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Վերադաս մաքսային մարմինը՝ ի դեմս ղեկավար ________________________ -ի,

(անունը, ազգանունը)

և Հայաստանի Հանրապետության քաղաքացի _____________________ կնքեցին սույն

(անձնագրային տվյալները)        

պայմանագիրը հետևյալի մասին՝

 

1. Քաղաքացի _________________________ -ը (այսուհետ՝ մաքսային ծառայող)

(անունը, ազգանունը)                   

սույն պայմանագրի հիման վրա նշանակվում է վերադաս մաքսային մարմնի ____________

___________________ -ի ______________________ պաշտոնում:

(ստորաբաժանման անվանումը)                        (պաշտոնի անվանումը)

Մաքսային ծառայողը նշված պաշտոնում նշանակվում է սույն պայմանագրի հիման վրա՝

վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

Մաքսային ծառայողին նշանակվում է փորձաշրջան ____________ ժամկետով:

2. Մաքսային ծառայողի դրամական բավարարումը սահմանվում է պաշտոնական դրույքաչափի, շնորհված հատուկ կոչման և երկարամյա ծառայության հավելավճարի համաձայն:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Վերադաս մաքսային մարմինը պարտավորվում է՝

ա) ապահովել համապատասխան պայմաններ և անհրաժեշտ միջոցներ՝ մաքսային ծառայողի կողմից զբաղեցված պաշտոնին համապատասխան գործառույթներն իրականացնելու համար.

բ) սույն պայմանագրի 2-րդ կետում նշված դրամական բավարարումը և մաքսային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման ենթակա մյուս պարտադիր վճարները վճարվում են անմիջապես մաքսային ծառայողին, նրա աշխատավայրում, աշխատանքային օրերին, առնվազն ամսական մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը:

4. Վերադաս մաքսային մարմինն իրավունք ունի մաքսային ծառայողից պահանջելու բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները։

5. Մաքսային ծառայողը պարտավորվում է՝

ա) իր իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը.

բ) պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետական շահերը.

գ) իր իրավասության սահմաններում ապահովել քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պահպանումը.

դ) կատարել վերադաս մաքսային մարմնի ղեկավարի ու պաշտոնատար անձանց՝ իրենց իրավասության սահմաններում տրված օրինական հրամաններն ու կարգադրությունները.

ե) իր իրավասության սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները և ընթացք տալ դրանց.

զ) պահպանել մաքսային ծառայության կարգապահական կանոնադրության պահանջները և ծառայողական տեղեկությունների հետ աշխատելու կարգը.

է) մասնակցել վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հաստատած ծրագրով անցկացվող ուսումնավարժական հավաքներին, մրցույթներին և այլ ծառայողական միջոցառումներին.

ը) ճշգրիտ, ժամանակին, բարեխղճորեն և անշահախնդրորեն կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված, ինչպես նաև վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից որոշված մաքսային ծառայողի պարտականությունները.

թ) մաքսային ծառայողի պարտականությունները կատարելու համար սահմանվում է չնորմավորված աշխատանքային օր: Մաքսային ծառայողին սահմանվում է _____ -օրյա աշխատանքային շաբաթ՝ _____ հանգստյան օրով:

6. Մաքսային ծառայողն իրավունք ունի՝

ա) ծանոթանալու զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

բ) ծառայողական պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանալու տեղեկություններ և փաստաթղթեր.

գ) իր լիազորությունների սահմաններում ընդունելու որոշումներ.

դ) մաքսային ծառայության գծով առաջխաղացման և դրամական բավարարման չափի մեծացման՝ հաշվի առնելով ծառայության տարիները և արդյունքները, ինչպես նաև վերապատրաստման մակարդակը.

ե) ծանոթանալու իր անձնական գործին կցվող բոլոր նյութերին, իր ծառայության գնահատականներին և փաստաթղթերին՝ մինչև դրանք անձնական գործին կցելը, և ներկայացնելու բացատրություններ.

զ) վերապատրաստվելու՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պահպանման համար հատկացված միջոցների հաշվին.

է) կենսաթոշակային ապահովման՝ հաշվի առնելով ծառայության տարիները.

ը) պահանջելու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծառայողական քննության անցկացում՝ իր պատիվը և արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, իր կարծիքով անհիմն մեղադրանքները հերքելու և վերացնելու նպատակով.

թ) օգտագործելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ինչպես նաև հրազեն՝ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

7. Մաքսային ծառայողն ունի նաև «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով նախատեսված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

8. Սույն պայմանագիրը կնքված է ____ տարի ժամկետով՝ ____ թ. ____ _____ -ից մինչև ____ թ. ______ ______ -ը։

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

9. Սույն պայմանագիրը կարող է դադարել՝

ա) մաքսային ծառայողի դիմումի համաձայն,

բ) մաքսային ծառայողի զոհվելու (մահանալու) դեպքում,

գ) պետական այլ մարմնում աշխատանքի տեղափոխվելու դեպքում,

դ) մաքսային ծառայողի՝ Հայաստանի Հանրապետության ընտրովի մարմիններում ընտրվելու դեպքում,

ե) մաքսային ծառայողի զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում։

10. Սույն պայմանագիրը վերադաս մաքսային մարմնի կողմից կարող է միակողմանի լուծվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ, 4-րդ և 7-15-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ դրա մասին 10 օր առաջ տեղեկացնելով մաքսային ծառայողին՝ բացառությամբ նշված օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերի։

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Սույն պայմանագրով նախատեսված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար կողմերը կրում են պատասխանատվություն, այդ թվում՝ նաև նյութական, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծման հարցը հանձնվում է ___________________ առաջին ատյանի դատարանի քննությանը:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Սույն պայմանագրում կատարված ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված՝ կողմերի կողմից:

14. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

15. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող 2 օրինակից: Յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ:

 

Կողմերի հասցեները՝

 

Վերադաս մաքսային մարմնի ղեկավար

__________________

(ստորագրությունը)

Քաղաքացի

__________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.06.2020, N 1004-Ն 21.06.2020, N 1665-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան