«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2002 թվականի N 1596-Ն
2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հոկտեմբերի 15-ի «2002 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» N ՆՀ-1190-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել մարզային զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա) 2002 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության` քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստան վերադարձն իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարներին, այլ պետական մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական իրավական ձևից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումն ու այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
բ) իրավասության սահմաններում ապահովել զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) 2002 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական ու ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորում գործող բուժհաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բուժհաստատությունների բժիշկ-մասնագետներին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջադրմամբ:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Երևանի քաղաքապետի հայտի, Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովները համալրել հանրապետական ենթակայության բուժհաստատությունների համապատասխան մասնագետներով.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորակոչիկների անվտանգ փոխադրումը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը և նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետին համապատասխան կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սարգսյան |
- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Հարությունյան |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Հարությունյան |
- ՀՀ զինվորական կոմիսար |
Հ. Հարությունյան |
- ՀՀ ներքին գործերի նախարար |
Կ. Պետրոսյան |
- ՀՀ ազգային անվտանգության նախարար |
Ա. Թամազյան |
- ՀՀ գլխավոր դատախազ |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Մանուկյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Լ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Վ. Հովհաննիսյան |
- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Հարոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ |
Գ. Գևորգյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածաշրջանների և զինկոմիսարիատների անվանումը |
Հանձնաժողովների անդամները | ||
1 | 2 | ||
Երևան Արաբկիր |
Ռ. Նազարյան |
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) | |
Մաշտոցի | Յու. Խաչատուրով | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Կենտրոնի | - Երևան քաղաքի դատախազ, | ||
Նոր Նորքի | - ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի ռազմական ոստիկանության | ||
Շահումյանի | բաժնի պետ | ||
Շենգավիթի | - Երևան քաղաքի ոստիկանության | ||
Էրեբունու | վարչության պետ | ||
Արագածոտն | Հ. Կարապետյան | - ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) | |
Աշտարակի | Մ. Ս. Գրիգորյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Ապարանի | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Աշտարակի բաժանմունքի պետ | ||
Թալինի | - մարզային ներքին գործերի վարչության պետ | ||
- ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ | |||
- Աշտարակի քաղաքապետ | |||
- Ապարանի քաղաքապետ | |||
- Թալինի քաղաքապետ | |||
Արարատ | Ա. Սարգսյան | - ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) | |
Արտաշատի | Ա. Աղաբեկյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Արարատի | - ՀՀ Արարատի մարզի դատախազ | ||
Մասիսի | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ | ||
- մարզային ներքին գործերի վարչության պետ | |||
- Արտաշատի քաղաքապետ | |||
- Արարատի քաղաքապետ | |||
- Մասիսի քաղաքապետ | |||
Արմավիր | Ա. Հերոյան | - ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) | |
Արմավիրի | Ա. Միրզաբեկյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Վաղարշապատի | - ՀՀ Արմավիրի մարզի դատախազ | ||
(Էջմիածին) | - ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | ||
- մարզային ներքին գործերի վարչության պետ | |||
- Արմավիրի քաղաքապետ | |||
- Վաղարշապատի քաղաքապետ | |||
Գեղարքունիք | Վ. Հակոբյան | - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) | |
Գավառի | Ս. Սարոյան | - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար | |
Մարտունու | - ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ | ||
Սևանի | - ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական | ||
Վարդենիսի | ոստիկանության բաժնի պետ | ||
Ճամբարակի (Կրասնոսելսկ) |
- մարզային ներքին գործերի վարչության պետ | ||
- Գավառի քաղաքապետ | |||
- Մարտունու քաղաքապետ | |||
- Սևանի քաղաքապետ | |||
- Վարդենիսի քաղաքապետ | |||
- Ճամբարակի քաղաքապետ | |||
Լոռի | Հ. Քոչինյան | - ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) | |
Վանաձորի | Ա. Փայտյան | - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար | |
Սպիտակի | - ՀՀ Լոռու մարզի դատախազ | ||
Ստեփանավանի | - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության | ||
Տաշիրի | Վանաձորի բաժանմունքի պետ | ||
Թումանյանի | - մարզային ներքին գործերի վարչության պետ | ||
- Վանաձորի քաղաքապետ | |||
- Սպիտակի քաղաքապետ | |||
- Ստեփանավանի քաղաքապետ | |||
- Տաշիրի քաղաքապետ | |||
- Թումանյանի քաղաքապետ | |||
- Ալավերդու քաղաքապետ | |||
Կոտայքի | Կ. Շահգալդյան | - ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) | |
Կոտայքի (Աբովյան) | Ա. Մելոյան | - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական - վարչական | |
Հրազդանի | ապարատի ղեկավար | ||
Չարենցավանի | - ՀՀ Կոտայքի մարզի դատախազ | ||
Նաիրիի (Եղվարդ) | - Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ | ||
- մարզային ներքին գործերի վարչության պետ | |||
- Աբովյանի քաղաքապետ | |||
- Հրազդանի քաղաքապետ | |||
- Չարենցավանի քաղաքապետ | |||
- Եղվարդի քաղաքապետ | |||
Շիրակ | Ֆ. Փիրումյան | - ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) | |
Գյումրու | Գ. Մելքոնյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Արթիկի | - ՀՀ Շիրակի մարզի դատախազ | ||
Աշոցքի | - Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | ||
Անիի Ախուրյանի |
- մարզային ներքին գործերի վարչության պետի պաշտոնակատար | ||
- Գյումրու քաղաքապետ | |||
- Արթիկի քաղաքապետ | |||
- Մարալիկի քաղաքապետ | |||
Սյունիք | Է. Բարսեղյան | - ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) | |
Կապանի | Լ. Երանոսյան | - 1-ին բանակային կորպուսի հրամանատար | |
Գորիսի | - ՀՀ Սյունիքի մարզի դատախազ | ||
Սիսիանի | - Գորիսի կայազորի ռազմական ոստիկա- նության բաժնի պետ | ||
Մեղրու | - մարզային ներքին գործերի վարչության պետ | ||
- Կապանի քաղաքապետ | |||
- Գորիսի քաղաքապետ | |||
- Սիսիանի քաղաքապետ | |||
- Մեղրու քաղաքապետ | |||
Վայոց ձոր | Վ. Մաթևոսյան | - ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) | |
Եղեգնաձորի | Մ. Կարապետյան | - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար | |
Վայքի | - ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ | ||
- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | |||
- մարզային ներքին գործերի վարչության պետ | |||
- Եղեգնաձորի քաղաքապետ | |||
- Վայքի քաղաքապետ | |||
Տավուշ | Ա. Ղուլարյան | - ՀՀ Տավուշի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | |||
Իջևանի | Մ. Գ. Գրիգորյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Տավուշի (Բերդ) | - ՀՀ Տավուշի մարզի դատախազ | ||
Նոյեմբերյանի Դիլիջանի |
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | ||
- մարզային ներքին գործերի վարչության պետ | |||
- Իջևանի քաղաքապետ | |||
- Դիլիջանի քաղաքապետ | |||
- Բերդի քաղաքապետ | |||
- Նոյեմբերյանի քաղաքապետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան | - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Պողոսյան | - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ |
Գ. Աղայան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ |
Վ. Տեր-Գրիգորյան | - թերապևտ |
Ս. Թորոսյան | - հոգեբույժ |
Վ. Դարբինյան | - նյարդաբան |
Ա. Մուրադյան | - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ |
Ա. Ուզանկիչյան | - վիրաբույժ |
Ա. Շաքարյան | - ակնաբույժ |
Կ. Բաբայան | - մաշկավեներոլոգ |
Հ. Հովսեփյան | - հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |