Գլխավոր տեղեկություն
Номер
N 1237-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.11.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.22/52(287) Հոդ.985
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.10.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.10.2003
Дата вступления в силу
01.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1237-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կոշի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1034.3 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1024.3 հեկտարը, որից 161 հեկտար վարելահող, 81 հեկտար բազմամյա տնկարկ, 340 հեկտար արոտ, 442.3 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա,

բ) 10 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ քարի արդյունահանման համար:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել եզրակացություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կոշի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պատմական հուշարձաններով զբաղեցված հողատարածքների օգտագործման սահմանափակումների, ինչպես նաև այդ հողամասերը Կոշի գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու հնարավորության մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 3
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1237-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո  Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կոշի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ այլ հողեր
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ            
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ            
Հ            
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 10.0         10.0
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ            
Ջրային հողեր Ջ            
Հատուկ նշանակության հողեր ՀՆ            
 

Ընդամենը

  10.0         10.0