Գլխավոր տեղեկություն
Номер
N 1225-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.10.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.967
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.10.2003
Дата вступления в силу
16.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2003 թվականի N 1225-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի

26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշմամբ հաստատված ծրագրի 270, 280 և 281-րդ կետերում «2003 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ», «2003 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ», «2003 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2003 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել ոորշմամբ հաստատված ծրագրի 279-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 29
Երևան