Գլխավոր տեղեկություն
Номер
N 915-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.24/27(202) Հոդ.641
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2002
Дата вступления в силу
25.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2002 թվականի N 915-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-1132-Ն հրամանագրի 2-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կազմում գործող «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 4
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան