Գլխավոր տեղեկություն
Номер
N 232
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.214
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.03.2002
Дата вступления в силу
13.03.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2002 թվականի N 232
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 410 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր ստանալու համար հայտեր ներկայացնելու, քննարկելու, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 410 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի «բ» ենթակետը, 11-րդ, 14-րդ, 18-րդ և 19-րդ կետերը «գործակալ բանկ» բառերից հետո համապատասխան հոլովառությամբ լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 13-ից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան