Գլխավոր տեղեկություն
Номер
N 204
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.204
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2002
Дата вступления в силу
06.03.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մարտի 2002 թվականի N 204
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել խորհրդի լուծարման գործընթացը:

3. Լուծարվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդին վերապահված գործառույթները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան