«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 178-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1289 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնելու մասին» N 1289 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով,
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և որոշմամբ հաստատված կարգի 8-րդ ու 9-րդ կետերը,
գ) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետից հանել «2 օրինակից» բառերը,
դ) որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն օրենքով սահմանված ժամկետում իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացրած հայտարարատուների մասին տվյալները ներկայացնում է համապատասխան մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից սահմանված կարգով։
6. Մարմինը սույն կարգի 5-րդ կետի համաձայն ստացված տվյալները համադրում է իր ղեկավար աշխատողների և իրենց՝ օրենքով սահմանված փոխկապակցված անձանց մասին իր ունեցած տվյալների հետ։ Մարմինը հայտարարագիր չներկայացրած հայտարարատուների (ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց) մասին տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից սահմանված կարգով»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. փետրվարի 21 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|