Գլխավոր տեղեկություն
Номер
N 1185-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.29/37(212) Հոդ.865
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2002
Дата вступления в силу
08.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1185-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1122 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1122 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգի՝

ա) 3-րդ կետում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «սույն կարգի» բառերով.

բ) 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի N 556 որոշմամբ հաստատված՝ գնումների բնութագրերի հաստատման և նախնական հսկողության կարգով» բառերը փոխարինել «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 12
Երևան